Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երբեք հրապարակավ չի հայտարարել մի բան, իսկ հետո արել հակառակը

Երբեք հրապարակավ չի հայտարարել մի բան, իսկ հետո արել հակառակը
19.05.2025 | 18:03

«Իմ անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել և ինչ-որ հաջողության հասնել»,- այսօր հեռարձակված հարցազրույցում ասել է ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Որպես դեպքերի ժամանակակիցն ու ինչ-որ չափով ականատեսը, դժվարանում եմ չհամաձայնել և, միևնույն ժամանակ, ասվածին հավելել, որ նախագահ Քոչարյանը հայկական նորանկախ պետականության այն եզակի ղեկավարն էր, ով երբեք հրապարակավ չի հայտարարել մի բան, իսկ հետո արել հակառակը: Անկախ նրանից, եղե՞լ է ասվածը կյանքի կոչելու օբյեկտիվ դժվարություն, թե ոչ, միևնույն է, այն ունեցել է իր խոսքին համարժեք գործնական հետևանք:

Հ.Գ. Վերհիշեք ՀՀ նախկին և ներկա ղեկավարների հրապարակային խոստումներն ու երդումները և կհամոզվեք:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ