Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
06.06.2025 | 22:00
Միայն մեկ ձայն կա, որ կարող է ինձ գոտեպնդել և հոգիս զմայլել. Քո ողորմության քաղցրանուշ մեղեդին։
Միայն Դու կարող ես հեռացնել իմ հոգնաբեկ ականջների մտահոգ ծանրությունը և բժշկել դրանք Քո սիրո քաղցր հնչյուններով։
Ինձ լսելի դարձրու այն առավոտյան, արևածագի առաջին շողերի հետ։ Քո ամենողորմ սերը և՛ ջերմացնող շող է, և՛ կենարար ցող իմ պաղ և պապակ հոգու համար. «այն գիշերվա իմ սուգը ուրախության է վերածում արևածագին»։
(Սաղմոս 29:6, 12)
Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ