Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կարմիր գծերը թեժացել ու վառվում են

Կարմիր գծերը թեժացել ու վառվում են
20.06.2025 | 11:17

Նիկոլը բոլոր կարմիր գծերն անցնում է:

Նա ճիշտ նույն գործողություններն է անում, ինչ՝ Բաքվի բռնապետ Ալիևն արեց Արցախի ղեկավարության հանդեպ:

Նիկոլն ամեն ինչ անում է, իր խոսքերով՝ հայելային սկզբունքով ․ իսկ մենք կարծես դրա հեռահար իմաստն ու նպատակն էլ չհասկացանք, որ Հայաստան են մտցրել Տրոյական ՁԻ:

Սիրելի' Հայ ժողովուրդ, ի՞նչ է կատարվում քեզ հետ, որ այսքանից հետո էլ դու դեռ չես սթափվում․

Ադրբեջանի կողմից բացահայտ վարչապետ նշանակված նիկոլ փաշօղլին 7 տարի է՝ իրականացնում է թշնամի պետությունների ռազմավարական ծրագիրը' ոչնչացնել Հայաստան պետությունը և Հայ ժողովրդի մեջ ահ ու սարսափ սերմանել, որպեսզի նա հայրենիքը թողնի ու հեռանա՝ մեր սուրբ երկիրը թողնելով թշնամուն։

Ոտքի ելնենք, սիրելի՛ հայեր համայն աշխարհի․մեկուսացնել է պետք մեր Հայրենիքն ու պետությունը թշնամուն վաճառող բարբարոս տանու դուշմանին։

Ո՛չ, նիկոլը դավաճան չէ, քանի որ դավաճանը նույն ազգի մոլորյալ զավակն է լինում, այլ տրոյական ձի է' իր ամբողջ հանցավոր կուսակցությամբ, կառավարությամբ ու ԱԺ- ով, որ հեղափոխության անվան տակ թափանցեց Հայաստանի Կառավարություն և ներսից քանդում է մեր պետության հիմքերը:

Այո՛, բազմիցս եմ ասել, որ բոլոր ամրոցները գրավվում են ներսից, երբ թշնամին գտնում է ամրոցի դարպասը ներսից բացող գործակալ:

Տրոյական ձիու պատմությունը մեզ պետք սթափեցներ գոնե 2018 թվի ԽԵՂԱ -ՓոՂ-ության խառնակ օրերին․․․

նիկօլը բացահայտ ազդարարել է , որ «պետության համը բերաններումդ կմնա»․․․

Այսի՞նքն․․․

Այս սպառնալիք-հայտարարությունը՝ուղղված գործարար Սամվել Կարապետյանին, բացահայտ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանը:

Որտե՞ղ են ԱԱԾ-ն, իրավական մարմինները, ոստիկանությունը․հանցագործը բացահայտ կերպով սպառնում է վերացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը, մի բան, որ գործընթացը սկսել է 7 տարի առաջ․ նիկոլը մեր երկիրը բաստուրմայի նման կտոր-կտոր բախշում է թշնամուն, Արցախն իր ամբողջ տարածքով և մշակութային հարստոթյամբ նվիրեց թշնամուն, ժողովրդին ենթարկեց բռնագաղթի, որը կոչվում է նաև «էթնիկ զտում», որ ցեղասպանության տարրերից մեկն է:

Ազգային անվտանգության ծառայության պե՛տ, Դուք երբևէ մտածե՞լ եք Ձեր աշխատանքի և պաշտոնի քաղաքական նշանակության մասին:

Չեմ կարծում, քանի որ, եթե մտածած լինեիք, հաստատ կհասկանայիք, որ Ձեր պաշտոնն ավելի բարձր է և լիազորություններով անսահմանափակ անգամ պետության առաջին բարձրասիճան պաշտոնյաների համեմատ, լինի նա թագավոր, նախագահ, թե վարչապետ:

Գիտե՞ք՝ ինչու:

Որովհետև թագավորներն ու կայսրերը, նախագահներն ու վարչապետերը անցողիկ են, մնայունը Ազգն է ու նրա Հայրենիք-պետությունը:

Դուք ոչ թե վարչապետի անվտանգության ծառայության պետն եք՝ ՎԱԾ-ը, այլ Հայաստանի պետականության և նրա ժողովրդի ԱԱԾ-ն՝ Անվտանգության ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՔ, հետևաբար, դուք պարտավոր եք ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը։

Եթե այդ վտանգը ստեղծում է տվյալ երկրի թագավորը, նախագահը կամ վարչապետը, դուք առաջի՛նը պետք չեզոքացնեք այդ վտանգն ու վտանգը ստեղծողին:

Ձեր անգործունությունը ձեզ դարձնում է հանցակից։

Հետևաբար, վարչպետի պաշտոնանկ լինելուց և քաղաքական պատասխանատվության ենթարկվելուց հետո, դուք լինելու եք պատասխանատվության ենթարկվողների առաջին շարքում:

Նույն պատասխանատվությանը ենթարկվելու են Կառավարության անդամները, Ազգայի Ժողովի բոլոր պատգամավորները, քանի որ այնտեղ չկա իրական ընդդիմություն, Իրավական և Դատական համակարգերը, նրանց շահերին ծառայող սպասարկու քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, լրատվական միջոցները:

Սա իմ որոշումը չէ, այլ տասնյակ տարիներով գործող օրինաչափություն է քաղաքակիրթ աշխարհում: Դուք, պաշտոններ ստանալուց հետո, դուրս մնացիք այդ քաղաքակիրթ աշխարհից:

Դուք կարող եք այդպես ապրել ձեր անձնական կյանքում, բայց ո՛չ երբեք պետության կառավարման պաշտոններում:

Դիմում եմ աշխարհասփյուռ մեր ժողովրդին սթափության կոչով․

Հայրենիք և պետություն ենք կորցնում:

Հիշենք ու չմոռանանք․

Հայրենիքից վեր Աստված է միայն, Հայրենիքին հավասար Աստված է միայն:

Պաշտպանենք մեր Հայրենիք-պետությունը ներսի ու դրսի թշնամուց և պահպանենք մեր անկախ պետականությունը:

Աշխարհում կան շատ ժողովուրդներ, որոնց թիվն հասնում է մի քանի միլիոնից միչև մի քանի տասնյակ միլիոնի, բայց նրանք չունեն Հայրենիք ու պետություն:

Մենք ունենք հազարամյա մշակութային պատմություն, ունենք Հայրենիք ու անկախ պետություն:

Պահենք ու պաշտպանենք մեր Հայրենիքն ու պետությունը և թույլ չտանք ցեղասպանության նոր սպառնալիք մեր ժողովրդի հանդեպ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Երևան,18․06․2025 թ․

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ