Չեմ կարողանում հիշել ՀՀ իշխանությունների կողմից որևէ կանխատեսում, արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը հաջողության հասած լինի։
Հայ-ամերիկյան այնքան գովազդված հնարավոր հարաբերություններն անգամ էպիզոդիկ են դարձել այսօրվա իշխանությունների անհեռատեսության պատճառով։
ԱՄՆ-ի հեռացած նախագահ Բայդենի վարչակազմին փոխարինող Թրամփի վարչակազմի հետ հաշվարկված և ճշգրիտ աշխատանքի արդյունքում է միայն հնարավոր հարաբերությունների առնվազն ներկա վիճակի պահպանումը, որը ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ հեռացող վարչակազմի նպատակահարմարության արդյուքնում էր ձևավորվել, ինչպես նաև` ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների եռանդուն աշխատանքի շնորհիվ։
Այժմ իսկապես դժվար ու բարդ ժամանակներ են սպասվում, եթե արտաքին քաղաքականության որակը արմատապես չփոխվի։
Արա Պողոսյան