ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Քաղաքականությունն ու տնտեսական գործընթացները սերտորեն կապակցված են

Քաղաքականությունն ու տնտեսական գործընթացները սերտորեն կապակցված են
05.01.2025 | 11:01

Ցավոք, մեզանում սահուն դատարկախոսությունն ու պոռոտախոսությունը անվանում են քաղաքականություն, իսկ սա անողներին՝ քաղաքական գործիչ:

Քաղաքականությունն ու տնտեսական գործընթացները սերտորեն կապակցված են, ավելին՝ մեկը մյուսի շարունակությունն է:

Քաղաքական պոռոտախոս-դատարկախոսներին կարելի է շատ հեշտ տեղը դնել, կամ տեղը բերել տնտեսական բնույթի հարցեր ուղղելով:

Հարցերի օրինակներ.

-Ինչո՞վ եք էներգահամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից (Պարսկաստանից եկող խողովակաշարը նույնպես ռուսական է):

-Ինչո՞վ եք փոխարինելու ռուսական հացահատիկի ներմուծումը:

-Ի՞նչ շուկաներով եք փոխարինելու Հայաստանից դեպի ՌԴ արտահանումները:

Առնվազն՝ այս երեք հարցը: Սրանց հետևում կան շատ խոսուն թվեր, որոնք Հայաստանի օգտին չեն:

Վերոնշյալ հարցերի այլընտրանքային պատասխանները նույնպես կարելի է թվային տեսքի բերել, և ձեր առաջ կմերկանա այդ անձանց դատարկախոսությունն ու դատարկագլխությունը:

Ի դեպ, Ռուսաստանը երեկ անջատել է դեպի Մոլդովա գազի հոսքը, տեսնենք՝ սա ինչով կավարտվի: Երկրում արտակարգ դրություն են հայտարարել: Այնտեղ էլ դատարկագլուխ պոռոտախոսների պակաս չկա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ