Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պպոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ հանդիպելու են Նյու Յորքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը տևեց 40 րոպե: Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ արեց գտնել «աշխարհակարգի նոր մոդել»: Զարգացման նոր մոդելը պետք է հիմնված լինի ինքնիշխանության սկզբունքները հարգելու ու տարածաշրջանային համագործակցության վրա:
Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը ստորագրած երկրները հայտարարել են, որ կազմակերպում են Թեհրանի հետ առևտրի համար վճարային նոր մեխանիզմ, որը թույլ կտա ԵՄ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին առևտուր անել Իրանի հետ` շրջանցելով Վաշինգտոնի պատժամիջոցները:
Հիմա միայն բթամիտները չեն հասկացել, որ սև-սպիտակը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջին ելույթում հայտնվեց իբրև Նիկոլ Փաշինյանի ծրագիր ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ էր որոշված ԱԺ արտահերթ ընտրությունների արագացումը:
Վլադիմիր Պուտինը երեքշաբթի մեկնում է Ադրբեջան պրոզաիկ նպատակով` հիշեցնել, որ Ռուսաստանը առաջվա նման տարածաշրջանում առաջատար խաղացող է, որի կարծիքի հետ պետք է հաշվի նստել: Մոսկվայի դիրքերն այդ առումով նկատելի խարխլվել են միջազգային պատժամիջոցների ու Հայաստանի իրադարձությունների պատճառով:
Նախ՝ անդրադառնանք դեռ միայն սահմաններին վերջին օրերին ծավալված իրադարձություններին, այսինքն, քաղաքական արենայում տեղի ունեցածը այժմ հիմնականում դեռ մի կողմ թողնենք:
Գուցե պատահաբար էր սեպտեմբերի 23-ը, երբ Երևանն ավագանի էր ընտրում, համընկել աշնանային գիշերահավասարին, երբ Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցավ հարավային կիսագունդ, որ աստղագիտական աշնան սկիզբն է:
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ անհայտ զինված անձինք կրակ են բացել շքերթի մասնակիցների ու հանդիսականների վրա: Սպանվել են 25, վիրավորվել 50 մարդ` նաև կանայք ու երեխաներ` հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները:
Ադրբեջանը իր արտաքին քաղաքական զարգացման լուրջ քայլ կատարեց: Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունների արդյունքներով հայտարարվեց, որ ՇՀԿ-ի ԱԳ նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն դիտորդի կարգավիճակ ստանալու Բաքվի հայտը:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու Թերեզա Մեյի ծրագիրը չեն կարող ընդունել ԵՄ երկրները` խարխլում է եվրոպական շուկայի միասնությունը` հայտարարեց Եվրախորհդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...