ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայում կռվող քրդական ուժերին զինելուն՝ հայտարարեց երեքշաբթի օրը Պենտագոնը՝ սրելով առանց այդ էլ լարված հարաբերությունները Թուրքիայի հետ և ևս մեկ քայլով սեփական զինվորականներին մոտեցնելով ԻՊ-ի վերջին պատնեշը գրավելուն՝ գրում է The Washington Post-ը:
Մեր իշխանությունները սրբորեն, կետ առ կետ կատարեցին իրենց վրա դրված բոլոր պարտավորությունները, ցույց տվեցին արտաքին ուժերին ծառայելու իրենց հմտությունն ու պատրաստակամությունը, տաղանդն ու նվիրվածությունը: Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի խնդիրնե՞րը...
Քրդական, թուրքական, ամերիկյան ու եվրոպական աղբյուրների՝ նույնիսկ մերձպաշտոնական խողովակներով Ռուսաստանից պարբերաբար ստացվող հաղորդագրություններ պարունակող հրապարակումների հետազոտությունն ու համադրությունը ակամա մի արտասովոր վարկածի են հանգեցնում:
Տոները սքանչելի են իրենց բուն էությամբ՝ օրն առանձնացնում են սովորական օրերից ու նոր բովանդակություն տալիս, նոր իմաստ, նոր պատմություն: Ոչ միշտ: Օրացույցում այնքան տոներ կան, որ գալիս-գնում են, ու ոչ մի տարբերություն:
Հետխորհրդային ամբողջ տարածքում մայիսի 9-ին տոնվում է Հաղթանակի օրը, որ Արևմուտքը նշում է մայիսի 8-ին, իսկ 9-ին նշում է Եվրոպայի օրը: 1985-ի մայիսի 9-ից ԵՄ երկրներում Եվրոպայի օրը տոն է՝ ի հիշատակ Շումանի Հռչակագրի:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ են ձերբակալել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով:
Երեկ երեկոյան Ֆրանսիան արդեն ընտրված նախագահ ուներ՝ Ֆրանսուա Օլանդը չառաջադրեց իր թեկնածությունը, բայց նախագահ դարձավ նրա կառավարության էկոնոմիկայի նախկին նախարարը: Օրավարտին, երբ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը չէր վերջացել, Մակրոնի կողմնակիցներն արդեն նախնական արդյունքներով հաղթանակ էին տոնում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ինտրիգային հայտարարություն արեց:
Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կարծիքով՝ անհայտ հաքերների նպատակը քաղաքական իրավիճակի վրա ներգործելն է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որտեղ լիբերալին դիմակայում է աջ ազգայնականը:
Կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայում եզրափակիչ հեռուստաբանավեճն էր: Կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ Մարին լը Պենը երկուսուկես ժամ կտրուկ քննադատում էին միմյանց:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...