Ինչո՞ւ ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5,7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40 % -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով՝ հարցնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:
Բրիտանական բանկերը սկսել են ներքին հետաքննություն՝ պարզելու՝ ներառվա՞ծ եղել են ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մեջ: Barclays և Standard Chartered և HSBC բանկերը օրեր առաջ հիշատակվել էին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքների գործերով:
Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը՝ հաղորդում է РИА Новости-ին, որն էլ մեջբերում է իրանական պատվիրակության ներկայացուցչին:
Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավերին` խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեդիա կոնֆերանս»-ը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...