Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 
  • Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

    Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

    12.02.2015| 14:52
    Փետրվարի 12-ին` ժամը 13:30-ից, ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
  • Ազատ առևտրի գոտի՝ Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև

    Ազատ առևտրի գոտի՝ Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև

    11.02.2015| 21:59
    Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
  • Իսպանիայի թագավորը կրճատել է իր աշխատավարձը

    Իսպանիայի թագավորը կրճատել է իր աշխատավարձը

    11.02.2015| 21:51
    Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը որոշել է կրճատել իր աշխատավարձը 20 %-ով։ Նա կստանա տարեկան 234 000 եվրո՝ առանց հարկերը հաշվելու, որ 58 000 եվրոյով քիչ է, քան նախկին միապետինը։
  • «Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել

    «Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել

    09.02.2015| 11:11
    «Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել Եվրոպա և առաջին խողովակաշարի կառուցումն ավարտել 2016-ի դեկտեմբերին՝ ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Թուրքիա կատարած այցի ավարտին:
  • Պարենային ապրանքների գները հունվարին աճել են 4,5 %. ԱՎԾ

    Պարենային ապրանքների գները հունվարին աճել են 4,5 %. ԱՎԾ

    07.02.2015| 15:41
    2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4,5% գնաճ՝ պայմանավորված սուրճի, թեյի, կակաոյի՝ 5,9 %, մրգի՝ 8,4 %, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14,0 % գնաճով՝ ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
  • Մեկնարկում է «Թուրքական հոսք»-ի տեխնիկական փուլը

    Մեկնարկում է «Թուրքական հոսք»-ի տեխնիկական փուլը

    06.02.2015| 14:00
    Թուրքիան ու Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի տեխնիկական փաստաթղթերը ճշտել՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
  • Wi Fi ցանց` մշակութային օջախներում

    Wi Fi ցանց` մշակութային օջախներում

    06.02.2015| 13:32
    Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ:
  • «Պետք է դաս քաղեն  և՛ պարտություններից,  և՛ հաղթանակներից»

    «Պետք է դաս քաղեն և՛ պարտություններից, և՛ հաղթանակներից»

    06.02.2015| 12:35
    Կոտորածների տարիներին հայերը տարբեր վայրերում մղել են ինքնապաշտպանական մարտեր: «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում լուսաբանելու են այլ հերոսամարտերի (Սասունի, Վանի, Մուսա լեռան, Շատախի) փառապանծ էջերը:
  • Հայաստանում միշտ  ժամը 12-ն է

    Հայաստանում միշտ ժամը 12-ն է

    06.02.2015| 00:37
    Մարդը չի տեսնում իր ստվերը: Ինձ կառարկեն, որ բավական է հետ նայել, ու ցանկացած մարդ կտեսնի իր ստվերը, եթե, իհարկե, կեսօր չէ: Հայաստանում պաշտոնական մակարդակով ապացուցված է, որ արևը միշտ զենիթում է: Համենայն դեպս, Հանրապետության հրապարակում:
  • Տիեզերական ծառայությունների միջազգային շուկա է մտել նպատակասլաց մի դերակատար

    Տիեզերական ծառայությունների միջազգային շուկա է մտել նպատակասլաց մի դերակատար

    06.02.2015| 00:08
    Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության նախաամանորյան վերջին հաղորդումներից մեկն այն մասին էր, որ դեկտեմբերի 31-ին երկրի հարավարևմտյան Սիչուանի նահանգում գտնվող «Սիչան» տիեզերադաշտից հաջողությամբ «Ֆենյուն» շարքի նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակվել։