Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Գյուղատնտեսությունը կսուբսիդավորվի

    Գյուղատնտեսությունը կսուբսիդավորվի

    05.02.2015| 14:06
    Բնությունն իր վատությունը արեց գյուղատնտեսությանը, ինչն էլ չվրիպեց կառավարության աչքից։ «Տարին առայժմ սակավաջուր է, ինչը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել գյուղական տնտեսությունների համար»,- գործադիրի նիստում իր մտահոգությունն արտահայտեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
  • «Կարֆուրը» հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ

    «Կարֆուրը» հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ

    05.02.2015| 00:10
    Մարտի սկզբից «Կարֆուր» սուպերմարկետը «չի հապաղի» բացվել Հայաստանում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
  • Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը

    Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը

    04.02.2015| 17:23
    «Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը, որ կբերի միջազգային գների բարձրացման, եթե, իհարկե, Ռուսաստանը հրաժարվի Սիրիայի իշխանություններին աջակցությունից»,- գրում է The New York Times-ը` վկայակոչելով ամերիկյան և Սաուդյան Արաբիայի անանուն պաշտոնական աղբյուրները։
  • «Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»

    «Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»

    03.02.2015| 18:58
    «Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա պենալ է: Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, այ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»,- այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից պատկերավոր ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:
  • Բելգիան՝ ՈՒկրաինային

    Բելգիան՝ ՈՒկրաինային

    03.02.2015| 01:09
    Բելգիայի փոխվարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն որոշում է կայացրել 2 մլն եվրո հատկացնել ՈՒկրաինային անհապաղ հումանիտար օգնություն տրամադրելու համար:
  • Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները

    Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները

    03.02.2015| 01:00
    Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:
  • Իրան-Իրաք երկրորդ գազատարը

    Իրան-Իրաք երկրորդ գազատարը

    02.02.2015| 11:13
    Իրանն սկսել է երկրորդ գազատարի կառուցումը դեպի Իրաքի հարավային Բասրա քաղաք: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ գազատարի կառուցումից հետո երկու տարում արտահանվող գազի ծավալը կավելացվի:
  • Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

    Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

    01.02.2015| 13:39
    Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։
  • ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը

    ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը

    31.01.2015| 13:04
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
  • Կարեն Կարապետյան. «Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին՝ կասեցում»

    Կարեն Կարապետյան. «Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին՝ կասեցում»

    30.01.2015| 13:47
    «Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար՝ կարծում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: