-
01.06.2013|
13:04
Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների պակաս Երևանը չունի: Փոքր ինչ հեռանալով մայրաքաղաքից, ասենք, որ հունիսի 1-ը տոնական է լինելու նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
-
01.06.2013|
00:09
Լիբանանի խորհրդարանը որոշում է ընդունել մեկուկես տարով հետաձգել հունիսին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Պատճառը Սիրիայում զինված հակամարտությունն է, ինչը սպառնում է նաև Լիբանանի անվտանգությանը։
-
01.06.2013|
00:08
ԱՄՆ-ն և Գերմանիան կոչով դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիային զենք չմատակարարելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ զենքի մատակարարումը բացասական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման խնդրում, ինչպես նաև կսպառնա Իսրայելի անվտանգությանը։
-
31.05.2013|
17:40
Հունիսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի «Համեցիր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները:
«Համեցիր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:
-
31.05.2013|
16:56
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
-
31.05.2013|
16:39
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը: Կոմիտեի քննարկմանը մասնակցում են նաև հկ-ների ներկայացուցիչներ Հայաստանից` «World Vision-Armenia», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները: Քննարկմանը մասնակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
-
31.05.2013|
15:48
Երևանում տեղի ունեցող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։
-
31.05.2013|
15:46
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում մեկնարկած Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։ Նիստին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ԱԺ նախագահը և ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
-
31.05.2013|
15:44
ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի Մինսկում անցկացվող նիստում մայիսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ու Ղրղզստանը Մաքսային միությունում անհապաղ չեն ստանալու դիտորդի կարգավիճակ.
-
31.05.2013|
14:49
Աշխարհահահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Հայաստանում է:
Հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս: