ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    29.05.2013| 11:27
    Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։
  • Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    28.05.2013| 22:27
    Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։
  • «Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, ապա մեզ համար ծանր երկունք է»

    «Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, ապա մեզ համար ծանր երկունք է»

    28.05.2013| 16:45
    Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ ըստ ավանդույթի տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարություն, ներկա էր նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում, շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների, մասնավորապես անկախության տոնի կապակցությամբ, ասել է.
  • «Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա»

    «Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա»

    28.05.2013| 16:30
    ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Առաջին Հանրապետության հռչակման մասին:
  • Ավելի քան 50 միլիոն մարդ կմասնակցի Իրանի ընտրություններում

    Ավելի քան 50 միլիոն մարդ կմասնակցի Իրանի ընտրություններում

    28.05.2013| 16:27
    50 միլիոն 500 հազար ընտրող է մասնակցելու այս տարի հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտնել են Իրանի ներքին գործերի նախարարությունից։
  • Մալայզիայում լաստանավի վթարից 100 մարդ է անհետ կորել

    Մալայզիայում լաստանավի վթարից 100 մարդ է անհետ կորել

    28.05.2013| 13:29
    Մոտ 100 մարդ է անհետ կորել այսօր լաստանավի խորտակման հետևանքով։ Այն բախվել է քարի Կալիմանտան կղզու Ռաջանգ գետի վրա։ Լաստանավի վրա եղել են կանայք և երեխաներ։ Աղետի վայրից հայտնում են, որ լաստանավում գրանցված է եղել միայն 74 մարդ, մինչդեռ նրանց թիվը գերազանցել է 100-ը, որոնք մեկնում էին տոնախմբության։ Զոհվածների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Ուղևորների մի մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ։
  • Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները

    Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները

    28.05.2013| 12:11
    ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` Հայաստանում է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը: Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանների համագործակցության շրջանակում կիրականացվեն «Հայ գիրքը Չեխիայում» և «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկերի պատրաստում` ներառյալ հայ հեղինակների և Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ, չեխ հեղինակների թարգմանություններ, Չեխիայի և նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ:
  • Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը

    Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը

    28.05.2013| 01:30
    Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահ Մուհամեդ Յուսեֆ ալ Մագրեֆը մտադիր է հրաժարական տալ։ Իր որոշման մասին պատգամավորներին նա կհայտարարի մայիսի 28-ին։ Ալ Մագրեֆի քարտուղարությունում արդեն հաստատել են այդ տեղեկությունը, սակայն հրաժարվել են ներկայացնել հրաժարականի պատճառները։
  • ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    27.05.2013| 18:43
    Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում հունիսի 4-ին կամ 5-ին։
  • Անկարգություններ՝ Փարիզում

    Անկարգություններ՝ Փարիզում

    27.05.2013| 18:42
    Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ անցկացված հանրահավաքից հետո բռնկված անկարգությունների հետևանքով։ 36 մարդ ստացել է վնասվածքներ։