ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Լոնդոնում վաճառքի կհանվեն Դալիի անհայտ նկարները

    Լոնդոնում վաճառքի կհանվեն Դալիի անհայտ նկարները

    23.05.2013| 21:44
    «Նկարները մասնավոր հավաքածուներում են գտնվել 1968-ից սկսած։ Աշխատանքների նախնական արժեքը 40-70 հազար է՝ յուրաքանչյուրի համար, այնպես որ, սպասվում է, որ վաճառքից ստացված ընդհանուր գումարը կկազմի մինչև 1 մլն ֆունտ ստեռլինգ»,- նշվում է աճուրդի տան հաղորդագրությունում։
  • Համանախագահները այսօր Բաքվում են, վաղը` Երևանում

    Համանախագահները այսօր Բաքվում են, վաղը` Երևանում

    23.05.2013| 21:36
    Տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
  • ԼՂ հարցը Օքսֆորդի ամբիոնից

    ԼՂ հարցը Օքսֆորդի ամբիոնից

    23.05.2013| 21:32
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարի հրավերով Լոնդոն մեկնած` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Նախարարը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունները, իր այցի նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
  • Ջոն Քերին սիրում է Մերձավոր Արևելքը

    Ջոն Քերին սիրում է Մերձավոր Արևելքը

    23.05.2013| 21:31
    Մայիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ապա Հորդանանի արևտյան ափին` Ռամալայում` Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
  • «Հրեշտակ» ոստիկանուհիներ

    «Հրեշտակ» ոստիկանուհիներ

    23.05.2013| 21:27
    Գյումրին երբեք չի թողնում, որ մոռանաս իրեն: Մի աղմկոտ պատմությունը չավարտված, սկսվում է մյուսը, իսկ տեղի չինովնիկները, իրար հերթ չտալով, փորձանք են բերում գյումրեցիների գլխին: Հիմա էլ «հետկրիմինալ» շրջանում ոստիկաններն են ոչ ճիշտ վարքագիծ դրսևորում, այն էլ` աղջիկ ոստիկանները, այն էլ` «հրեշտակ»:
  • Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    23.05.2013| 18:36
    Լուսանկարում Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամենահին շինություններից մեկն է, որն իր վրա կրում է ժամանակի կնիքը և որտեղ մանկապարտեզ է տեղակայված: Քաղաքաշինական մասնագիտական փորձաքննությունից հետո մանկապարտեզի այս շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարային: Ինչն էլ և առիթ է հանդիսացել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
  • ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը

    ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը

    23.05.2013| 18:16
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին, 25-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-28-ը ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
  • Ուժեղացված հսկողություն՝ Լոնդոնի մզկիթներում

    Ուժեղացված հսկողություն՝ Լոնդոնի մզկիթներում

    23.05.2013| 17:25
    Լոնդոնում ծայրահեղականների կողմից զինվորականի սպանությունից հետո ուժեղացվել է մզկիթների վերահսկողությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ Լոնդոնի փողոցներում այժմ պարեկություն են իրականացնում լրացուցիչ 1200 ոստիկաններ։
  • Մեղադրվում է պոլսահայ գրողը

    Մեղադրվում է պոլսահայ գրողը

    23.05.2013| 17:22
    Իր բլոգում Մուհամեդ մարգարեի մասին իբր ծաղրական արտահայտություններ գրառելու համար Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի կողմից 58 շաբաթվա ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Սևան Նիշանյանը:
  • «Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել

    «Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել

    23.05.2013| 17:19
    Հայտնի են «Արտ-Ֆեստ» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնի հաղթող-մրցանակակիրները: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ էր, քանի որ միաժամանակ ընդգրկում էր արվեստի մի քանի ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ և կերպարվեստ իր ճյուղերով` գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա: Ի դեպ, «Թատերարվեստ» անվանակարգում «Արտ-Ֆեստ» փառատոնի առաջին մրցանակը չի շնորհվել ոչ մեկի: