22.05.2013|
19:15
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գյուղնախարարին կոնկրետ հարց ուղղեց կարկուտի հասցրած վնասների և տարվա բերքի չափերի մասին, Սերգո Կարապետյանը, թղթապանակից ելույթի տեքստը հանելով, մոտեցավ ամբիոնին: Իսկ ելույթը, փաստորեն, ընդհանրապես հարցին չէր առնչվում: