Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Եկեղեցին որպես «Փարավոն» տանող ուղիղ ճանապարհ

    Եկեղեցին որպես «Փարավոն» տանող ուղիղ ճանապարհ

    14.05.2013| 19:02
    Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանն այսօր իր փողերով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանն էր հրավիրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Հայաստանի իշխանության և ընդդիմադիր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի այցը Հայաստան պաշտոնական է, նրան հրավիրել է Սերժ Սարգսյանը:
  • ԲՀԿ-ն էլի «պլստաց»

    ԲՀԿ-ն էլի «պլստաց»

    14.05.2013| 18:54
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր եկեղեցու բացման ժամանակ ասել է, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, բայց ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել նրան, ինչը օգուտ է երկրին և ինքը քաղաքականություն է մտել հենց դրա` երկրի զարգացման, հզորացման համար: Արտառոցն այստեղ այն չէ, որ Ծառուկյանը սառը ջուր է լցրել նրանց տաք գլուխների վրա, ովքեր դեռ հույս ունեին, թե` ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի, այլ այն, որ ըստ ԲՀԿ առաջնորդի երկրի հզորացմանն օգուտ բերելն ու ընդդիմադիր լինելը միանգամայն հակառակ արժեքներ են: Համաձայն Ծառուկյանի դատողության ստացվում է, որ քաղաքական ուժը, որը ներկայանում է իբրև ընդդիմություն, դեմ է երկրի հզորացմանն ու զարգացմանը:
  • «Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն

    «Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն

    14.05.2013| 18:51
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հայտարարվելու էր ՀՀՇ-ի վերագրանցման մասին: Նախաձեռնողները` Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «2013-ի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր ՀՀՇ կուսակցության գործունեությունը»:
  • ՀՀ մշակույթի նախարարությունը պահանջում է դադարեցնել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը

    ՀՀ մշակույթի նախարարությունը պահանջում է դադարեցնել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը

    14.05.2013| 17:22
    «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող, Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
  • Գերատեսչությունները աչք են փակում Փակ շուկայի հարցի վրա, քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է

    Գերատեսչությունները աչք են փակում Փակ շուկայի հարցի վրա, քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է

    14.05.2013| 16:31
    «Լավագույն հուշարձաններից մեկը, որը քաղաքի դեմքն է, ոչնչացվում է, իսկ մեր պայքարը որևիցե արդյունք չի տալիս, որովհետև չգիտեմ որտեղ է թաքնված գաղտնիքը: Բոլոր պետական գերատեսչությունները` քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, դատախազություն, բոլորը մեկ պատասխան նամակ են գրում, որ այո, կատարվել է այդպիսի բան, որ հուշարձանը քանդվել է, բայց սեփականատերն ասել է, որ կպահպանի նախկին տեսքը»,-այսօր լրագրողների հանդիպմանը անդրադառնալով Երևանի Փակ շուկայի թնջուկի շուրջ ծավալված խնդրին` իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Օրը պտտվում է Լուկաշենկոյի ու Գագոյի առանցքում

    Օրը պտտվում է Լուկաշենկոյի ու Գագոյի առանցքում

    14.05.2013| 16:03
    Էս իրո՞ք Ծառուկյանը ասել է` կարճ կապեք եկեղեցու օծումը: Մի քիչ չեմ հավատում, որ նման բան ասած լինի Ծառուկյանը Վեհափառին` Լուկաշենկոյի շտապելու պատճառով: ԲՀԿ-ն թե´ քաղաքական, թե´ դիսկուսիոն, թե´ լրատվական, թե´ մարդկային փոխհարաբերությունների, թե´ հիմա էլ հոգևոր ոլորտում յուր մշակույթը «ամրագրեց» մեզանում` անչափ տխուր «ստատիստիկա» մեզ պարտադրելով:
  • «Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»

    «Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»

    14.05.2013| 13:50
    Սահյան, Սևակ, Չարենց, Էմին, Շահնազ, Կոմիտաս, Աբրահամյան, Միրզոյան, Մելիքյան: «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում սպասվում է երաժշտության ու պոեզիայի երեկո:
  • Աշխարհահռչակ մրցույթների շարքում

    Աշխարհահռչակ մրցույթների շարքում

    14.05.2013| 13:49
    Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ և այսուհետև կանդամակցի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։
  • Նոր ՀՀՇ

    Նոր ՀՀՇ

    14.05.2013| 13:17
    Թեև շատերն արդեն պատմական արխիվ էին ուղարկել Հայոց համազգային շարժումը, սակայն պարզվում է, որ նախկին ՀՀՇ-ականներից ոմանք կուսակցությունը կորցնելու գաղափարի հետ ամենևին էլ համաձայն չեն: Այսօր Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի մասնակցությամբ տեղի է ունենալու ասուլիս, և հայտարարվելու է ՀՀՇ-ի վերագրանցման որոշման մասին:
  • Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

    Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

    14.05.2013| 12:02
    Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: