Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    11.05.2013| 23:41
    Ավելի քան 40 մարդ է մահացել, 100-ը՝ վիրավորվել թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյուններից։ Այս քաղաքը Թուրքիայի հարավում է՝ ոչ հեռու սահմանային անցակետից։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառ են դարձել ականապատ ավտոմեքենաները։ Տեղի ունեցածից տուժել են նաև բազմաթիվ շենքեր։
  • Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման

    Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման

    11.05.2013| 11:47
    Գվատեմալայի նախկին նախագահ Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մարդկության նկատամամբ իրականացրած հանցագործության և ցեղասպանության համար։ 86-ամյա գեներալին մեղադրանք է ներկայացվել 1980-ական թվականներին 1700 հնդիկների սպանության կապակցությամբ։
  • ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են

    ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են

    11.05.2013| 11:45
    Սիրիայի հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի մոտեցումները տարբերվում են։ Սակայն կողմերն այդ հարցում ունեն նույն նպատակը՝ հաստատել խաղաղություն տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։
  • Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    11.05.2013| 11:41
    Պակիստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ երկրորդ անգամ կձևավորեն քաղաքացիական կառավարություն։ Քվեարկության նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել են բռնություններով, որոնք 100 մարդու կյանք են խլել։
  • Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    10.05.2013| 18:33
    Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցելության մասին Քեմերոնը հայտարարել է միայն չորեքշաբթի։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա ասել է, որ Պուտինի հետ զրույցի թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ արդեն ավելի քան երկու տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև արյունալի մարտերը։
  • Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը

    Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը

    10.05.2013| 16:15
    «Մթերքների թանկացում է սպասվում»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ՀԿ-ի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    10.05.2013| 14:33
    Լիբանանյան «Հզբոլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ Սիրիան մտադիր է իրենց այնպիսի զենքեր տրամադրել, որը կփոխի ուժերի դասավորությունը։
  • Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    10.05.2013| 14:28
    Գվատեմալայի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտը հերքել է ցեղասպանության համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռիոս Մոնտին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործության և 1980-ականների սկզբին ավելի քան 1500 հնդկացիների սպանելու համար։
  • Ինչպես են մսխվում հաղթանակները

    Ինչպես են մսխվում հաղթանակները

    09.05.2013| 18:25
    Մայիսյան հաղթանակների օրերին մեր հասարակական, մշակութային գործիչներից հաճախ ենք լսել, որ մենք մեր հաղթանակներին չենք կարողանում տեր կանգնել, ըստ արժանվույն չենք գնահատում և այլն: Լսում ենք նաև, որ նոր սերունդը չի կարդում, չի ճանաչում Արցախյան պատերազմի հերոսներին, չգիտի մեր նորօրյա պատմությունը: Մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ավարտական դասարանների աշակերտների, որոնք չգիտեին, թե ինչ օր է Մայիսի 9-ը, պատկերացում չունեին Ղարաբաղյան ազատամարտի մասին: Իսկ որտեղի՞ց պետք է պատկերացում ունենային: Դպրոցական, բուհական դասագրքերից, որտեղ չկա մեր հաղթանակների մասին որևէ հիշատակում, որտեղ անցյալ դարի իննսունականները հիշատակվում են որպես «ցրտի և մութի տարիներ», որտեղ խոսվում է միայն տնտեսական անկումների մասին:
  • «...Հետո հասել եմ մինչև Բեռլին»