Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    09.05.2013| 12:35
    Չիլիում բողոքի հերթական ալիքն է բռնկվել վճարովի կրթության դեմ։ Տասնյակ հազարավոր ուսանողներ երթեր են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Սանտիագոյում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
  • Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում

    Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում

    08.05.2013| 22:33
    Հետաքրքիր է: Իսկ իր ասուլիսում Պուտինն ասել էր, որ կտա իր համաձայնությունը, որ նա իր վերջին հանգրվանը գտնի Ռուսաստանում: Չցանկացան Բերեզովսկու հարազատները այդպես: Սա մասամբ ապտակ էր Ռուսաստանին ու Պուտինին:
  • Կլինի հեծանիվի խաղարկություն

    Կլինի հեծանիվի խաղարկություն

    08.05.2013| 19:55
    Վաղը մայիսի 9-ին, Երևանի կենդանաբանական այգին հանդես կգա մի շարք անակնկալներով, մասնավորապես`կենդանիների ցուցադրական կերակրումներով:Այգին հանդես կգա նաև խաղային տաղավարով, իսկ մրցույթի հաղթողը կստանա հատուկ մրցանակ` հեծանիվ:
  • Հերթական փոփոխությունը ոստիկանությունում

    Հերթական փոփոխությունը ոստիկանությունում

    08.05.2013| 18:22
    Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրան փոխարինել է Նորայր Մուրադխանյանը:
  • Ազատվե՛ք «քաղաքական բանտարկյալ» խարանից. ամո՛թ է

    Ազատվե՛ք «քաղաքական բանտարկյալ» խարանից. ամո՛թ է

    08.05.2013| 18:17
    Շուշիի ազատագրման քսանմեկերորդ տարեդարձի օրը նշանավորվեց հայաստանյան արդարադատության մասնակի հաղթանակով: Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում էին 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հետ բախվելու և նրանց դիմադրություն ցույց տալու համար: Նրանց դատապարտել էին 2-6 տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանը կալանավորված է այդ օրվանից, իսկ ՀԱԿ մյուս ակտիվիստները գտնվում են ազատության մեջ. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
  • ՈՒշ են գլխի ընկել

    ՈՒշ են գլխի ընկել

    08.05.2013| 18:10
    Այսօր երկու քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երբեմնի զինակիցները խիստ քննադատել են այդ կուսակցությունների ղեկավարներին : Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի մարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, նախկին ՀՅԴ անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե դաշնակցությունը և դաշնակցական բյուրոն այսօր տարբեր բաներ են, դաշնակցական բյուրոն հայտնվել է քաղաքական աղբանոցում
  • Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

    Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

    08.05.2013| 18:05
    ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աղետների ազգային դիտացանցի հետագա օգտագործման խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ և փորձագետներ:
  • Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    08.05.2013| 18:03
    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գրին Բին սրճարանի հետ համատեղ, մայիսի 10-ից հունիսի 9-ը կազմակերպում է կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Երևանի կենդանաբանական այգուն` կենդանիների խնդիրները հոգալու նպատակով:
  • «Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»

    «Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»

    08.05.2013| 17:57
    «Ազգային ազատագրական պայքարը չի ավարտվել: Այն շարունակվում է հենց հիմա էլ: Մենք սկսում ենք նոր ազատագրական պայքար: Մենք նախ կատարելու ենք սերնդափոխություն` քաղաքականության մեջ:Մենք ազատվելու ենք այն գաղութարաններից, ովքեր զավթել են մեր իշխանությունը: Մենք պետք է հասկանանք, որ մեր թիրախը Բաղրամյան 26-ը չէ, քանի որ այդ հասցեն վաղուց է դարձել կայսրությունների կամակատարը: Մեր առաջին թիրախը հենց մարդկանց գիտակցությունն է: Պետք է հաղթենք ինքներս մեզ, պետք է հաղթահարենք այն բարդույթը, որ փոքր և թույլ ենք»,-Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցի կապակցությամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԸ:
  • Նոր կառավարությունը գործի է լծվում

    Նոր կառավարությունը գործի է լծվում

    08.05.2013| 14:14
    Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանցշնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։ Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։