22.04.2013|
12:11
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցումներով` նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից գոհ է ֆրանսիացիների 25 տոկոսը: 75 տոկոսը դժգոհ են և ծայրահեղ դժգոհ` փորձագետների գնահատականով այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Իշխանության գալուց մեկ տարի հետո Ֆրանսուա Օլանդը կարողացել է ամբողջությամբ սպառել իր վստահության քվեն, 2012-ի մարտին նախագահական ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ թեկնածուի օգտին ձայն է տվել ֆրանսիացիների 30 տոկոսը: Ըստ հարցումների` նրանց համբերությունը սպառվում է, որովհետև չեն տեսնում տնտեսական վիճակի փոփոխություններ: Առաջնահերթ խնդիրները` գործազրկության նվազումը և կյանքի որակի բարելավումը, երկրորդ պլան են մղել միասեռ ամուսնությունների գրանցման օրինականացման պես խնդիրները: