Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Հայրենիքը կանչում է Ասանժին

    Հայրենիքը կանչում է Ասանժին

    06.04.2013| 11:07
    Շվեդիայի Գերագույն դատարանի նախագահ Ստեֆան Լինդսկոգը Ջուլիան Ասանժին հրավիրում է Շվեդիա վերադառնալ: Նա պնդում է, որ այդ դեպքում հանցագործներին վերադարձնելու ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագիրը թույլ չի տա արտահանձնել WikiLeaks -ի հիմնադրին, որովհետև համաձայնագրով արգելվում է այն անձանց վերադարձը, ովքեր քաղաքական կամ ռազմական հանցանքների մեջ են մեղադրվում: Լինդսկոգը գտնում է, որ եթե նույնիսկ Ասանժը գաղտնազերծել է կարևոր տեղեկատվություն, դա շվեդական օրենքներով պատժի ենթակա չէ, բացի այդ` Շվեդիայում լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրողները լիակատար պաշտպանություն ունեն: Լինդսկոգը նաև գտնում է, որ Ասանժի գործը լրջորեն վնասել է դատարանի հեղինակությանը: Նա Ասանժին համարում է մարդ, «ով հանուն մարդկության բարիքի ազատ մուտք է ապահովել գաղտնի տեղեկատվության համար», իսկ պետության հանցագործությունների բացահայտումը երբեք չի կարող հանցագործություն լինել:
  • Արքաները ծնվում են հուլիսին

    Արքաները ծնվում են հուլիսին

    06.04.2013| 11:05
    2013-ի հուլիսին լույս աշխարհ կգա Մեծ Բրիտանիայի թագաժառանգը` արքայազն Ուիլյամը և հերցոգուհի Քեթրինը տղա են ունենալու: Մինչ այդ հայտարարվել էր, որ սպասվող երեխան աղջիկ է, հետո հայտնի դարձավ, որ տղա է: Ուիլյամն ու Քեյթը հրաժարվել են ավանդական երեկույթից, որի ժամանակ ընկերներն ու բարեկամները ապագա երեխայի համար նվերներ են բերում:
  • Ծնունդդ շնորհավոր, Վիլլի

    Ծնունդդ շնորհավոր, Վիլլի

    06.04.2013| 11:03
    Այս տարի լրանում է Ուիլյամ Շեքսպիրի 450 տարին: Ի նշանավորումն հոբելյանի` 154 հանրահայտ դերասաններ Նյու Յորքի փողոցներում կկարդան Շեքսպիրի սոնետները: Նրանց ելույթները կնկարահանվեն և կտեղակայվեն SonnetProjectNYC.com կայքում, հետագայում կթողարկվեն նաև ընթերցանության CD -ները: Իսկ ապրիլի 23-ին` Շեքսպիրի ծննդյան օրը, ծրագրի հեղինակները մտադիր են կազմակերպել տեսահոլովակների միլիոնանոց դիտում:
  • Նորաձևության եռագույնը

    Նորաձևության եռագույնը

    06.04.2013| 10:53
    Այս տարվա ամենանորաձև գույները` սև, սպիտակ, կապույտ: Սևի ու սպիտակի համադրությունը ընդունում են նորաձևության բոլոր տները, իսկ կապույտը կարող է այլ գույների հետ չհամադրվել` հագեք կապույտ և ձեզ զգացեք մոդայիկ: Առավելևս, եթե ձեզ զարդարում եք խոշոր ականջօղերով ու ապարանջաններով, որ ծածկում են ձեր ամբողջ դաստակը:
  • Առաքյալին վիզա չեն տալիս

    Առաքյալին վիզա չեն տալիս

    06.04.2013| 10:45
    Մեծ Բրիտանիայի իշխանությունն արգելել է երկրից դուրս բերել Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը: The Guardian–ը գրում է, որ «Առաքյալի գլուխը» (1516-1520) 300 տարի Դևոնշիրի հերցոգների սեփականությունն էր, 2012 թ. ներկա տերերը նկարը աճուրդի հանեցին Սոտբիում, և նկարը վաճառվեց 47,8 միլիոն դոլարով, որ ռեկորդային գին է թղթի վրա կատարված նկարի համար: Գնորդի անձը այն ժամանակ մնաց անհայտ, հիմա պարզվում է, որ նա օտարերկրացի է:
  • Միշել Օբամայի դարակազմիկ պրոբլեմը

    Միշել Օբամայի դարակազմիկ պրոբլեմը

    06.04.2013| 10:42
    ԱՄՆ առաջին տիկինը CBS գործակալությանը հարցազրույցում, խոսելով ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանման մասին, ասել է, որ ինքը զբաղված միայնակ մայր է և հավելել է. «Ես չպետք է ասեի միայնակ: Պարզապես քեզ երբեմն մի քիչ միայնակ ես զգում, երբ ամուսինդ նախագահ է»:
  • Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին

    Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին

    06.04.2013| 10:40
    Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաաթիում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ու Իրանի բանակցություններում Թեհրանը ներկայացրել է նոր համագործակցության առաջարկություն, որը բարձրաձայնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բագերին:
  • Իսկ Սարկոզին սպասում է ու ժպտում

    Իսկ Սարկոզին սպասում է ու ժպտում

    06.04.2013| 10:37
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հասցրել է դառնալ իր երկրի ժամանակակից պատմության ամենաչսիրված նախագահը: Euromag -ը պատճառը համարում է նրա կառավարության ու Սոցիալիստական կուսակցության իրարահաջորդ սկանդալները:
  • Ելքը զուգահեռ իշխանությունն է

    Ելքը զուգահեռ իշխանությունն է

    05.04.2013| 19:18
    «Մինչև օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, հույսեր փայփայելով ՍԴ-ից: Բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդդիմությունն արտահայտել փողոցում, առանց կազմակերպելու ու վերջում չեն կարողացել խուսափել բախումներից»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
  • Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    05.04.2013| 17:51
    2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8 տոկոս գնաճ: 2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6 տոկոս և 1.1 տոկոս գնաճ: