Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 
  • ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը

    ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը

    01.04.2013| 23:21
    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
  • Նրանք կարո՞ղ են ավելին

    Նրանք կարո՞ղ են ավելին

    01.04.2013| 23:20
    «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստում քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր: Կուսակցական կառույցները պատրաստ են ակտիվ քարոզարշավի և համոզված պայքարելու են հաղթանակի համար: Նիստում հաստատվել է նախընտրական ծրագիրը և կարգախոսը` «Մենք կարող ենք ավելին»:
  • Պինգվինների քաղաքական կյանքից

    Պինգվինների քաղաքական կյանքից

    01.04.2013| 23:18
    Ապրիլի 1-ին Կարլա Բրունին ներկայացրեց իր չորրորդ ալբոմը: Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը Եվրոպայում հայտնի է իբրև հաջողության հասած տոպ-մոդել և Նիկոլա Սարկոզիի կին, և հայրենիքում նրա երաժշտական կարիերան մեծ ընդունելություն է գտնում: Բրունիի նոր ալբոմը կոչվում է «Ֆրանսիական երգիկներ»` «Little French Songs»:
  • «Ես ակտիվ, կոշտ պայքարի կողմնակից եմ»

    «Ես ակտիվ, կոշտ պայքարի կողմնակից եմ»

    01.04.2013| 23:10
    «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որպես ՀՀ քաղաքացի, միշտ մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Մեր զրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը կոշտ, ակտիվ պայքարի կողմնակից է, սակայն, քանի որ առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, նա էլ կայացնում է որոշումներ: Սոս Գիմիշյանը դրական է գնահատում, որ Րաֆֆին վերսկսել է մարզային այցելությունները:
  • «Դիակից» չպրծած՝ հիմա էլ «կյանքի գնով»

    «Դիակից» չպրծած՝ հիմա էլ «կյանքի գնով»

    01.04.2013| 21:20
    Մարզային այցելության առաջին օրը Սիսիանում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարել է, որ իր «կյանքի գնով» հասնելու է հաջողության: «Ապրիլի 9-ին, ուզենք, թե չուզենք, իմ կյանքի գնով ունենալու ենք ազգային միասնություն: Փրկիչների, կուսակցապետերի, կեղծ հայրենասերների ժամն անցել է, -նշել է Հովհաննիսյանը` սիսիանցիներին հղելով հետևյալ կոչը:- Չէի ուզենա ապրիլի 9-ն տանը նստեիք: Եկեք Ազատության հրապարակ ու մասնակցեք հանրահավաքին: Ճանապարհները ով փակեց՝ ինձ հետ պիտի գործ ունենա»:
  • Քուվեյթում վերականգնվել են մահապատիժները

    Քուվեյթում վերականգնվել են մահապատիժները

    01.04.2013| 20:15
    Քուվեյթում վերջին 6 տարիներին առաջին անգամ մահվան են դատապարտել երեք հանցագործների, որոնք դատապարտվել են սպանության համար։ Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, դատապարտվածներից մեկը Սաուդյան Արաբիայի քաղաքացի էր, մյուսը՝ պակիստանցի, երրորդը՝ բեդուին՝ առանց քաղաքացիության։
  • Լիբիայում առևանգել են վարչապետի խորհրդականին

    Լիբիայում առևանգել են վարչապետի խորհրդականին

    01.04.2013| 20:06
    Տրիպոլիի մատույցներում անհայտ մարդկանց կողմից առևանգվել է Լիբիայի վարչապետի խորհրդական Մահոմեդ Ալ Գատուսը։ Վերջին շրջանում Լիբիայում հաճախացել են առևանգման դեպքերը և պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքները։
  • Լեզվանի տիկին, դադարեցրեք

    Լեզվանի տիկին, դադարեցրեք

    01.04.2013| 18:41
    Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերի մեկնարկը տրվեց միջադեպով: Կապանում Հփվհաննիսյանի ելույթը փորձել են ընդհատել, ապա բղավել. «Հեռացե՛ք, հեռացե՛ք»: Մեկն էլ համարձակորեն «կռվի է բռնվել» Հովհաննիսյանի հետ, թե իրեն ինչու է ասում` անողնաշար: «Ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, ինչու ես ասում` ով ընտրել է Սերժ Սարգսյանին, անողնաշար է»,-ասել է մի տղամարդ:
  • «Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին փչացնելու հարցում գրոսմայստեր է»

    «Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին փչացնելու հարցում գրոսմայստեր է»

    01.04.2013| 17:41
    Քաղաքագետների միության նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր խոսելով հետընտրական զարգացումների մասին, նկատեց, որ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը փոխվել է: «Այն մթնոլորտը, որը ստեղծվել էր ընտրություններից հետո հրապարակում, կարծես թե պարպվեց, քանի որ հացադուլի շուրջ գործընթացներ սկսվեցին, որոնք կասկածելի թվացին մարդկանց»: Նրա դիտարկմամբ, այդ շարժումը, երբ թեքվեց դեպի իշխանություն, ոգևորությունը սկսեց նվազել, քանի որ իշխանությունը և հրապարակը անհարիր են միմյանց: «Երբ շարժումը գնում է սակարկության դաշտ, որը եղավ նաև ՀԱԿ-ի պարագայում, կարծես թե ժողովուրդը հիասթափվում է: Սա օրինաչափություն է»,-նշեց քաղաքագետը:
  • ԲՀԿ-ն կրկին պահանջված է

    ԲՀԿ-ն կրկին պահանջված է

    01.04.2013| 16:17
    «Ա1+» լրատվական կայքի աշխատակիցը օրերս ականատես էր եղել, թե ինչպես Երևանի թաղամասերից մեկում մի խումբ երիտասարդներ ճշտում են հասցեներն ու, այցելելով տուն առ տուն, առաջարկում, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրելու դեպքում իրենց 10-15 հազարական դրամ կհատկացնեն: