ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    23.03.2013| 15:23
    Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը:
  • Միայն ուղիղ բանակցություններ

    Միայն ուղիղ բանակցություններ

    23.03.2013| 15:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնիշխան պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի պայքարել անկախ Պաղեստինի պետության ստեղծման համար:
  • Միկատին հույս ունի

    Միկատին հույս ունի

    23.03.2013| 15:20
    Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական է տվել: Միկատիի համոզմամբ` Լիբանանը կարիք ունի ազգային փրկության կառավարության ներկա փուլում, որին կանդամակցեն քաղաքական բոլոր ուժերը:
  • ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    23.03.2013| 15:18
    Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոխարինել է Իվան Վոլինկինը, որ մինչ նշանակումը ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր, իսկ 2007-ին աշխատել է Վրաստանի ՌԴ դեսպանատանը և վտարվել երկրից` ընդվզում կազմակերպելու մեղադրանքով:
  • «Վերադարձան իրատեսական, իրական հարթություն>

    «Վերադարձան իրատեսական, իրական հարթություն>

    23.03.2013| 14:06
    Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, կարծես, իրավիճակը փակուղուց դուրս բերելու միտում ունեն: Հիշեցնենք, որ հանրահավաքում նա հայտարարել էր, թե որոշակի պայմաններում ճանաչելու է Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ «պայմանները> հետևյալն են`2013-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, բայց մինչ այդ ԸՕ-ն պետք է բարեփոխվի և ԱԺ ընտրությունները անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, Հովհաննիսյանը փաստաթուղթ է ուղարկել նախագահին, որպեսզի անցումային այս փուլում ութ գերատեսչությունների ղեկավար պաշտոններ իրենց տրվեն (գլխավոր դատախազ, ՊԵԿ, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳՆ, ՎՊ, արդարադատության խորհուրդ և հակակոռուպցիոն հանձնաժողով):
  • Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    23.03.2013| 14:03
    Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:
  • Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

    Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

    23.03.2013| 13:54
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Նա նաև ներողություն է խնդրել Թուրքիայից` Գազա մեկնող «Ազատության տորմիղ» նավի ծովային արգելափակման և դրա վրա հարձակման համար, ինչի հետևանքով 2010թ. հուլիսին 9 թուրք էր զոհվել: Թուրքիայի վարչապետի հետ հառախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն նշել է, որ ողբերգական սխալները նպատակադրված չէին։ Նա նաև խոստացել է զոհերի ընտանիքներին հատկացնել փոխհատուցում։
  • Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել

    Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել

    23.03.2013| 13:53
    Համախմբվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի շուրջ. երեկ այսպիսի կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբանանի քաղաքական ուժերին երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հրաժարականից հետո։ Նա նաև ընդգծել է Լիբանանի զինված ուժերի դերը երկրի միասնականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում։
  • Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից

    Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից

    23.03.2013| 13:50
    Կիպրոսի խորհրդարանն ուրբաթ օրն արտահերթ նիստում երեք որոշում է ընդունել, որոնք կնպաստեն բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Նախ՝ ծրագրվում է ստեղծել «համերաշխության ազգային ֆոնդ», որը կհամախմբի պետական ակտիվները։
  • «Պլենտուզից ցածր» մակարդակի բանավեճի ՀՀԿ-ն չի մասնակցում

    «Պլենտուզից ցածր» մակարդակի բանավեճի ՀՀԿ-ն չի մասնակցում

    23.03.2013| 13:45
    «Այնտեղ կան քաղաքականության մեջ հայտնված մարդիկ, ոչ թե քաղաքական գործիչներ: Եթե իրենց անդրադառնամ ու պատասխանեմ, Ձեր աչքից հաստատ կընկնեմ: Երբ շուկայական մակարդակով են փորձում քաղաքական տեսակետներ հայտնել, մտնում են անձնական վիրավորանքների դաշտ, դա խոսում է ինտելեկտի պակասի մասին»,-անդրադառնալով վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ վերստին թափ առած հեռակա բանավեճին ու ԲՀԿ-ականների հայտարարություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: