ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • ԺՈՒԿ-ը` «Բարև, Երևան»-ում

    ԺՈՒԿ-ը` «Բարև, Երևան»-ում

    22.03.2013| 17:28
    Չնայած «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն անդամակցել է Հայ ազգային կոնգրես դաշինքին, սակայն կուսակցության առանձին անդամներ, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղ են գտել «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում: ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ՀԱԿ-ին անդամակցած ցանկացած կուսակցություն ազատ է այլ կուսակցությունների և դաշինքների հետ համագործակցելիս:
  • «Լինելու է մի քանի հազարանոց երթ»

    «Լինելու է մի քանի հազարանոց երթ»

    22.03.2013| 16:42
    Քաղաքագետ Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎԸ այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության պայքարը ոչ թե Երևանի քաղաքապետի, այլ հանրապետության նախագահի պաշտոնի համար է: «Այսօր խոսել այն մասին, որ նրանք պայքարում են քաղաքապետի պաշտոնի համար, սխալ կլինի, ուղղակի այս փուլի մրցանակը, դա քաղաքապետի պաշտոնի մրցանակն է»,- ասաց նա, հավելելով, որ այս այս պահի դրությամբ այդ մրցանակը նրանցից հեռու է։
  • ԱԺ-ում ոչ ոք ապահովագրված չէ

    ԱԺ-ում ոչ ոք ապահովագրված չէ

    22.03.2013| 16:34
    Առաջին հարցը, որը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացա, թե ինչպես է դանակով զինված քաղաքացին մուտք գործել ԱԺ բակ, հետևյալն էր. իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԺ հսկիչներն այդ ժամանակ, ինչո՞ւ են բավարարվել միայն հորդորներով: Հոկտեմբերի 27-ից հետո, հայտնի է, թե ինչպիսի ուժեղացված հսկողություն սահմանվեց Ազգային ժողովում, ինչպես են մանրակրկիտ ստուգում այնտեղ մուտք գործող ցանկացած լրագրողի կամ քաղաքացու: Եվ ահա, պարզվում է, որ «Հիսուս Քրիստոս» ներկայացող մեկը կարող է այնքան առաջ գնալ, որ հասնի ԱԺ բակ:
  • Կրակոցներ ԱԺ-ի մոտ

    Կրակոցներ ԱԺ-ի մոտ

    22.03.2013| 15:36
    Քիչ առաջ դանակով զինված անհայտ քաղաքացին փորձել է մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանները հրազեն են գործածել:
  • Առաջարկվել է երկարաձգել դպրոցական  գարնանային արձակուրդները

    Առաջարկվել է երկարաձգել դպրոցական գարնանային արձակուրդները

    22.03.2013| 14:42
    2012 թվականի հոկտեմբերից հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքներով գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է արձանագրվել:
  • Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է

    Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է

    22.03.2013| 13:18
    Կիպրոսի իշխանությունները երկրի խորհրդարանին են ներկայացրել հակաճգնաժամային այլընտրանքային փաթեթ, որը թույլ կտա ստանալ ֆինանսական օգնություն և խուսափել երկրի սնանկացումից։ Առաջարկվող միջոցառումներից է պետական ակտիվների վաճառքը և բանկերի վերակազմավորումը։
  • Դամասկոսում սպանվել է սուննի իմամ

    Դամասկոսում սպանվել է սուննի իմամ

    22.03.2013| 13:16
    Դամասկոսի կենտրոնում գտնվող մզկիթում ռումբի պայթյունից մահացել է սուննի իմամ Մոհամեդ Բուտին, ով նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներից էր։ Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել 42 մարդ, ավելի քան 84-ը վիրավորվել են։
  • Վրաստանը սահմանափակում է նախագահի լիազորությունները

    Վրաստանը սահմանափակում է նախագահի լիազորությունները

    22.03.2013| 13:14
    Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են սահմանադրական փոփոխությունները, որոնք նախագահին զրկում են առանց խորհրդարանի համաձայնության կառավարություն ձևավորելու իրավունքից։
  • Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    22.03.2013| 12:23
    Մարտի 22-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
  • Ասում են...

    Ասում են...

    22.03.2013| 00:59
    ...թե ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Հին գվարդիան այս պահին խաղից դուրս վիճակում է հայտնվել, կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, ավելին` անջրպետներ են առաջանում նաև հին գվարդիայի անդամների միջև, որովհետև նրանցից շատերը հասկացել են, որ անիմաստ տեղը հայտնվեցին Սերժ Սարգսյանի համար «պերսոնա նոն գրադա» վիճակում` դառնալով խիստ անվստահելի: Նրանցից ոմանք հաջողեցրել են արագ կողմնորոշվել և հաղթահարել այդ վիճակը։ Ասում են նաև, թե ՀՀԿ-ի թևերում այժմ «գույքագրում» է ընթանում: