«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 
  • Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը

    Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը

    01.03.2013| 17:13
    Գիտնականները պարզել են, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ գտնվում են արյան բարձր ճնշման ռիսկային խմբում, ինչպես նաև մեծանում է սրտային հիվանդությունների և կաթվածի հնարավորությունը: Վեց տարվա ընթացքում 25-65 տարեկան 5 հազար մարդու աշխատանքային փորձի արդյունքում պարզ է դարձել, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ ավելի շատ հիպերտոնիկ հակումներ ունեն, քան բարձր աշխատավարձ ստացողները: Այս տարբերությունն ակնհայտ է հատկապես 25-44 տարեկան անձանց մոտ:
  • «Ելքն այս պարագայում փոխզիջումն է` իրական իմաստով, ոչ թե թատրոնի»

    «Ելքն այս պարագայում փոխզիջումն է` իրական իմաստով, ոչ թե թատրոնի»

    01.03.2013| 17:11
    «Այսօր վատ առումով սիմվոլիկ օր է: Ես ականատես չեմ եղել, որովհետև ձերբակալված եմ եղել: Կարծում եմ` մարտի մեկի հիմնական սև էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը, իհարկե առանց այդ ժամանակվա կոալիցիոն ուժերի, նրանց աջակցող ուժերի չէր կարող լինել մարտի մեկ: Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, որևէ խնդիր չէր լինի: Հայտնի է գոնե, որ երեք զոհերի պատասխանատուները զինվորական էին, որևէ խնդիր չկա բացահայտելու համար: Ոչ մարտի 1-ի, ոչ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի գործում է այս ռեժիմը, որովհետև մեր երկրում իրավական հարցերը լուծվում է քաղաքական պատվերով»,-«Տեսակետ» ակումբում ահա այսպիսի տեսակետ հնչեցրեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս ՄԱԿԵՅԱՆԸ:
  • ՈՒնենք մտավորականներ, չունենք մտավորականություն

    ՈՒնենք մտավորականներ, չունենք մտավորականություն

    01.03.2013| 17:02
    «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շատ ավելի բարձր է գնահատվում միջազգային կազմակերպությունների զեկույցներում, քան քաղաքական մշակույթը»,- «Դեբատ» ակումբում հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» կուսակցության համակիր Լարիսա Ալավերդյանը:
  • Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից

    Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից

    01.03.2013| 17:00
    «Քաղաքական ուժերը հռչակել էին, որ հիմնական պայքարը լինելու է ընտրություններից հետո: Բայց ընտրություններում եղել է շատ օրիգինալ բան: Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից և իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես ինքս քվեարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, բայց չեմ հավատացել, որ նա հաղթելու է: Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ չէր, որ ինքը հաղթելու է: Բայց նրա «Հնարավոր է» կարգախոսը հնարավոր դարձավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դեբատ» ակումբում հայտարարեց քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը:
  • ՀԴԿ-ն դժգոհ է ներքին քաղաքականությունից

    ՀԴԿ-ն դժգոհ է ներքին քաղաքականությունից

    01.03.2013| 16:56
    Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ընդունում է ՀՀ նախագահի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները և համարում է, որ հաղթել է Սերժ Սարգսյանը: «Մենք, ընդունելով Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, խիստ քննադատում ենք ներքին քաղաքականությունը»,- այսօր «Դեբատ» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀԴԿ անդամ, գիտաշխատող Հայկ Մելիք-Ադամյանը:
  • Մարտի 1-ի գործով դատապարտված կա՞

    Մարտի 1-ի գործով դատապարտված կա՞

    01.03.2013| 15:26
    Մարտի 1-ի ողբերգության առնչությամբ այսօր ԱԺ խմբակցությունների ղեկավարները վերստին իրենց գնահատականներն են հնչեցրել: «Մարտի 1-ի էջը դեռ բացահայտված չէ, այն հնարավոր չէ փակել, և դա ծանրացած է բոլորիս վրա: Ու քանի դեռ բացահայտված չէ, կասկածները պահպանվում են»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ժամանակակից դարում մահվան հանգամանքների չբացահայտումը անհասկանալի է:
  • Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    01.03.2013| 13:59
    Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» մեր ժամանակների մասին է: Ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
  • Փակվող գրախանութների փոխարեն

    Փակվող գրախանութների փոխարեն

    01.03.2013| 13:57
    «Անցումային շրջանում կորցրել ենք շատ արժեքներ, այդ թվում` գրախանութներ, սակայն պետք է խոստովանենք, որ այս ասպարեզում ունեցել ենք նաև ձեռքբերումներ»,- հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • Կոտայքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Կոտայքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    01.03.2013| 12:07
    Մարտի 1-ին` 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Կոտայքի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    01.03.2013| 12:05
    Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։