-
17.02.2013|
19:36
Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը:
-
17.02.2013|
19:35
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը արգելել է արքայազն Ուիլյամին և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնին իրենց ապագա դստերն անվանել Դիանա: Վարվելակերպի օրենքներով թագուհին բացարձակ իրավունք ունի հավանություն տալ կամ ոչ բոլոր արքայական ժառանգների անուններին:
-
17.02.2013|
19:33
Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է:
-
17.02.2013|
19:28
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սկսվել է ամենամյա կառնավալը, որ ավետում է ձմռան ավարտը: Պաշտոնապես կառնավալը տոնում է իր 140-ամյակը, իրականում Նիցցայում դիմակահանդեսի առաջին գրավոր հիշատակությունը 1294 թվականին է կատարվել, իսկ այս ձևաչափով կառնավալը անցկացվում է 1873 թվականից:
-
17.02.2013|
19:26
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
-
17.02.2013|
16:24
Փետրվարի 14-ին՝ ժամը 11.20-ի դրությամբ՝ ուժեղ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
-
17.02.2013|
16:23
Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց արևելք։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի վտանգ չկա։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։
-
17.02.2013|
16:21
Աշխարհում ամենահին մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նշում է 150-ամյակը։ Կազմակերպության հիմնադրման օրը համարվում է 1863թ. փետրվարի 17-ը, երբ ձևավորվեց 5 մարդուց բաղկացած կոմիտեն։
-
17.02.2013|
16:20
Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
-
16.02.2013|
23:27
Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 47 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։