ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է

    Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է

    16.02.2013| 16:42
    Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թռչնագրիպի նոր բռնկման մասին։ Կենտրոնական Գուանահուատա նահանգում պատրաստվում են ոչնչացնել կես միլիոն հավ։
  • Հրապարակվել է Չավեսի լուսանկարը

    Հրապարակվել է Չավեսի լուսանկարը

    16.02.2013| 16:39
    Վենեսուելայի իշխանությունները հանրությանը ցուցադրել են նախագահ Ուգո Չավեսի վերջերս արված լուսանկարը։ Լուսանկարում Չավեսը պառկած է՝ շրջապատված իր երկու դուստրերով։ Նա ժպտում է և կարդում Կուբայում հրատարակվող Granma թերթը։
  • Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում

    Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում

    15.02.2013| 17:31
    Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2001-ից սկսկած, աշխարհի ավելի քան 40 երկրներում այս օրը նշում են որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օր, ակտիվիստները տեղեկատվական տարբեր ակցիաներ են իրականացնում` կոչ անելով մարդկանց օգնություն ցուցաբերել` արյուն հանձնել կամ բարեգործական հիմնադրամներում ներդրումներ կատարել: Այս թեմայով այսօր մամլո ասուլիս էին հրավիրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիա բաժանմունքի ղեկավար Գրիգոր ԲԱԴԱԼՅԱՆԸ և ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն ՏԱՆԱՆՅԱՆԸ:
  • Քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծ է կանանց մոտ

    Քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծ է կանանց մոտ

    15.02.2013| 16:54
    Քաղցկեղի առաջացման ռիսկերից են ստրեսները, ծխախոտը, ժառանգականությունը, որոնց պարագայում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
  • «Սերժ Սարգսյանը պետք է ազատ թողնի շարքային քաղաքացուն»

    «Սերժ Սարգսյանը պետք է ազատ թողնի շարքային քաղաքացուն»

    15.02.2013| 16:52
    «Դրական եմ գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը, բայց լավ կլիներ, որ նրա խոսքն ու գործը մեկ լիներ: Սերժ Սարգսյանը տարբերվում է քաղաքական այլ գործիչներից, որովհետև նա լսելու, սովորելու, իր սխալներն ընդունելու ունակություն ունի: ՈՒստի անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն ազատ թողնի ՀՀ քաղաքացուն, պետք է վերացնի իր ադմինիստրատիվ ռեսուրսը, պետք է զանգահարի քաղաքապետերին, մարզպետներին, տնօրեններին ու հրամանատարներին և պահանջի, որ շարքային քաղաքացուն ազատ թողնեն»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
  • «Ես երբեք չեմ եղել մասոնական»

    «Ես երբեք չեմ եղել մասոնական»

    15.02.2013| 16:50
    «Դա սուտ է, ես երբեք չեմ եղել մասոնական։ Սուտ վկայության համար Վարդան Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առաջ...Վարդան Սեդրակյանը եղել է Անահիտ Բախշյանի աշակերտը, և ես այդ ճանապարհով եմ հանդիպել նրա հետ: Նա ինձ էլ էր փորձում կապել էպոսի հետ, բայց ես կապ չունեմ դրա հետ»:
  • ՕԵԿ-ի պաշտոնյաները մնալո՞ւ են

    ՕԵԿ-ի պաշտոնյաները մնալո՞ւ են

    15.02.2013| 15:38
    Հաշված օրեր են մնացել ՀՀ նախագահի ընտրություններին, որից անմիջապես հետո նոր նախագահն ընդունելու է կառավարության հրաժարականը:
  • «Հին ընկերները» կողմնորոշվեցին

    «Հին ընկերները» կողմնորոշվեցին

    15.02.2013| 15:36
    «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը,և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում` գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկն անվավեր դարձնել»:
  • Երկրի և աստղակերպի ամենամոտ հանդիպումը

    Երկրի և աստղակերպի ամենամոտ հանդիպումը

    15.02.2013| 15:16
    Ինչպես հաղորդում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման վարչությունը (ՆԱՍԱ), փետրվարի 15-ին, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 14:25-ին (Երևանի ժամանակով 23:25-ին) Երկրագնդին կմոտենա 45 մետր տրամագծով աստղակերպ: Ըստ մասնագետների հաշվարկների` աստղակերպը կմոտենա Երկրին և կգտնվի 27,7 հազար կիլոմետր հեռավորության վրա: Դա ամենափոքր տարածությունն է, որը գրանցվել Է նման երկնային մարմինների համար:
  • ՕԵԿ-ը չի շտապում

    ՕԵԿ-ը չի շտապում

    15.02.2013| 14:35
    Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, մայիսին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը: Լուրը մեկնաբանելու համար դիմեցինք ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին: