-
09.02.2013|
21:42
2002 թ. Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որ պատկանում է Անրի Մատիսի վրձնին, մաքսանենգներից առգրավվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:
-
09.02.2013|
21:40
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում ընդունել է Կանադայի գործընկերոջը` Ջոն Բերդին, հանդիպումից հետո իր առաջին ասուլիսում պատասխանելով Իրանի միջուկային ծրագրերին վերաբերող հարցին նա ասել է. «Իրանը հնարավորություն ունի և պետք է ապացուցի համաշխարհային հանրությանը՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։
-
09.02.2013|
21:39
Հավարտ մեկօրյա հացադուլի` նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինքնաբացարկ ներկայացրեց ԿԸՀ: Նա հիասթափությամբ նշել է, որ մյուս թեկնածուները չեն հանել իրենց թեկնածությունը և համարում է, որ Պարույր Հայրիկյանը հազիվ թե դիմի Սահմանադրական դատարան:
-
09.02.2013|
21:38
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 7 նոր նախարարներ է նշանակել կառավարությունում, կատարել է նաև կառուցվածքային փոփոխություններ: SANA գործակալության հաղորդմամբ` սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը բաժանվել է առանձին գերատեսչությունների:
-
09.02.2013|
21:35
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:
-
09.02.2013|
21:34
ՀՀՇ վարչությունը որոշել է փետրվարի 23-ին հրավիրել արտահերթ համագումար` ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նապատակով, մինչ այդ` փետրվարի 9-21–ը կուսակցության տարածքային 40 կառույցներում կանցկացվեն ընդհանուր ժողովներ:
-
09.02.2013|
21:10
Փետրվարի 9-ին Պարույր Հայրիկյանը այցելել է 20-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին: Նախագայի երկու թեկնածուների առանձնազրույցը չի կայացել` Ղուկասյանն առաջարկել է խոսել բոլորի ներկայությամբ, Հայրիկյանը հրաժարվել է, հետո նա լրագրողներին ասել է, որ խնդրել է դադարեցնել հացադուլը և միանալ իր հայտարարությանը, որով կոչ է անում հանդես գալ միասնական թեկնածուով:
-
09.02.2013|
18:56
Փետրվարի 9-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գրեթե բոլոր ավտոճանապարհներին նկատվում է մառախուղ եւ ամպամածություն:
-
09.02.2013|
18:35
Ընտրություններից 10 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված են 2505882 ընտրողներ:
-
09.02.2013|
18:26
Բեռլինում բացվել է 63-րդ միջազգային կինոփառատոնը` 24 ֆիլմերով: Փառատոնը սկսվել է հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետը» ֆիլմով` մարտարվեստների չինացի վարպետ Իպ Մանի մասին, ով Բրյուս Լիի ուսուցիչն է եղել: Բեռլինի կինոփառատոնը կփակվի փետրվարի 17-ին, լավագույն ֆիլմը, որ կորոշի միջազգային ժյուրին, կստանա «Ոսկե արջ» գլխավոր մրցանակը: