-
04.02.2013|
18:51
Այսօր մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլև իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին «շեֆի» հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի «մոտեցումն» էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու «ջիգյարով» համբուրվեց:
-
04.02.2013|
18:43
Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 3-10-ին Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր:
Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթներ, արաբական արվեստի ցուցահանդես, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
-
04.02.2013|
17:06
Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։
-
04.02.2013|
14:58
Քիչ առաջ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է ՕԵԿ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրունի Խաչատրյանը` սրտի կաթվածից:
-
04.02.2013|
11:48
Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
-
04.02.2013|
11:47
Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։
-
04.02.2013|
11:41
Ավելի քան 20 դատապարտված կոյուղու միջով փախել է Ռիո դե Ժանեյրոյի բանտից։ Բանտի աշխատակիցները հայտարարել են, որ փախուստի դիմած 4 ազատազրկված արդեն բռնվել է, մյուսներին մոտակա ժամերին նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ առայժմ նրանց չի հաջողվել լքել կոյուղու թունելը։
-
03.02.2013|
20:32
Բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել իսպանական քաղաքներում այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը և ժողովրդական կուսակցության մյուս անդամներն իբր հարստացել են կուսակցական գաղտնի ֆոնդերի շնորհիվ։
-
03.02.2013|
20:31
Ավելի քան 16 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի ոստիկանատան վրա գրոհայինների հարձակումից։ Ոստիկանության տվյալներով՝ ապստամբները փորձել են գրոհով վերցնել ոստիկանական շենքն այն բանից հետո, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան։
-
03.02.2013|
13:12
Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։