«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 
  • «Ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ»

    «Ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ»

    09.01.2013| 16:00
    «Բոլորն են խոսում փոփոխություններից, բայց համակարգային փոփոխությունների մասին խոսում եմ միայն ես: Քաղաքական դաշտը բավականին մաքրվեց, բայց երբ խոսում են ընտրությունների մրցակցային չլինելու մասին, ապա ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ: Այս ընտրություններից իմ ակնկալիքն այն է, որ, ստանալով բարոյական լծակներ, կանեմ տասն անգամ ավելի, քան հիմա կարողանում եմ ասել:Եթե մենք մարդկանց համոզենք, որ ընտրելու պահին ինքն էիշխանությունը, շատ բան կփոխվի: Պատմության մեջ կարևոր է երկրորդական չլինել», - «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ով ավելի քան համոզված է` «առանց Հայրիկյանի Հայաստանը պատկերացնել չի լինի»:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Եթե երկրորդ փուլ չլինի, ուրեմն երկիրը ժողովրդավար չէ»

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Եթե երկրորդ փուլ չլինի, ուրեմն երկիրը ժողովրդավար չէ»

    09.01.2013| 15:53
    «Ես առաջնորդվելու եմ ծրագրերով: Առկա հիմնական թեկնածուները եղել են իմ դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում: Նրանցից որևէ մեկին չեմ առանձնացնում, նրանց մրցակից չեմ համարում: Ես նրանց համարում եմ իմ ընկերները, ովքեր փառասիրական և այլ դրդապատճառներից ելնելով մոռացության են մատնում իրենց անցած պատմական ճանապարհը»,-ասաց նա:
  • ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է

    ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է

    09.01.2013| 15:47
    Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
  • Քաղաքը մաքրվում է

    Քաղաքը մաքրվում է

    09.01.2013| 14:12
    Առատ ձյան ստեղծած անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսել և շարունակում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Առավոտյան տվյալներով` օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և 700 խմ ավազ։
  • ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

    ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

    09.01.2013| 11:53
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
  • Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

    Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

    09.01.2013| 11:52
    Հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
  • Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում

    Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում

    09.01.2013| 11:51
    Քաթարը Եգիպտոսի տնտեսության մեջ կներդնի 23 միլիարդ դոլար։ Ինչպես Կահիրեում հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի և Քաթարի վարչապետի բանակցություններից հետո, պաշտոնական Դոհան Եգիպտոսին կհատկացնի լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար, որից կես միլիարդը՝ որպես դրամաշնորհ, իսկ 2 միլիարդը՝ դեպոզիտների տեսքով։ Բացի այդ, առաջիկա 5 տարում Քաթարը ծրագրում է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդնել ևս 18 միլիարդ դոլար։
  • ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով

    ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով

    09.01.2013| 11:50
    Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Սուդանի հարավում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այստեղ բախումներ են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։
  • ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն

    ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն

    09.01.2013| 11:48
    Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշալը ժամանել է Կահիրե՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այսօր կայանալիք հանդիպման համար որպես միջնորդ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին։
  • Չավեսի երդմնակալության արարողությունը տեղի չի ունենա

    Չավեսի երդմնակալության արարողությունը տեղի չի ունենա

    09.01.2013| 11:47
    Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը նախատեսված էր հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը։