-
21.05.2012|
03:09
Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:
Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից:
Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:
-
20.05.2012|
10:37
Համաշխարհային առաջնորդները Չիկագոյում կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել Աֆղանստանին հատկացվելիք օգնության նախագիծը։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան և Ավստրիան խոստացել են միջոցներ տրամադրել թալիբների դեմ պայքարը շարունակելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են գումարներ հատկացնել Աֆղանստանի անվտանգության ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն պայքարել թալիբների դեմ 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո։
-
20.05.2012|
10:35
Մայիսի 20-ին՝ ժամը 18:19-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 7 տանը ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խոհանոցում գազօջախի վրա այրված սնունդը թողել է հրդեհի տպավորություն։
-
20.05.2012|
08:17
Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
-
20.05.2012|
08:15
Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։
-
18.05.2012|
11:07
Շատերիս էր հետաքրքրում` հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում: Ինքներս մեզ ժպտացինք` հը՛ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ Սերժ Սարգսյանն էլի մի քիչ ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ («վատ չի՜»): Որովհետև.
ա) եթե անգամ Սերժ Սարգսյանն «իր շահերին հետամուտ» է խաղում աշխարհի հետ, իր շահը համընկնում է Հայաստանի շահին: Ընդ որում, առաջին անգամ ունենք խաղացող, որը, Ռուսաստանից բացի, կարողանում է լրջորեն խաղալ միջազգային հանրության հետ, և խաղն ստացվում է («վա՜տ չի»):
-
18.05.2012|
06:27
...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
-
18.05.2012|
06:22
Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
-
18.05.2012|
05:40
Թանգարանների միջազգային օրվա շեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Արա Վարդանյան) և հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը (տնօրեն` Իրինա Լազարյան) տասը թանգարանի նվիրաբերել են համակարգչային տեխնիկա:
Ակցիան սկսվել է անցյալ տարի և միտում ունի դառնալու շարունակական:
-
18.05.2012|
05:38
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Գյումրիում առաջիկայում կառուցվելիք նոր ճանապարհը «Մուշ-2» նորակառույց թաղամասը կկապի քաղաքի կենտրոնական մասին հարող Բուլվարային փողոցին: