ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 
  • Հզորներին  հավասարը

    Հզորներին հավասարը

    18.01.2013| 13:43
    Հիմա իրավունք ունեցողի պես մոտենանք Տիրոջ սուրբ Գերեզմանի դռանը. սկսենք շքամուտքից: Այն շինված է կարմրավուն մարմարից, կամարակապ է ու ոչ այնքան բարձր: Հաղթահասակ մարդիկ պետք է մի փոքր խոնարհվելով մտնեն: Հենց մուտքի վերևում Հարության խորհուրդը կրող մի յուղանկար կա. դա հայերինս է, վրան, ինչպես միշտ, գրված՝ «Հիշատակ ազգիս հայոց», որի առջև վառվում են տասներկու անպաճույճ ու արծաթյա կանթեղներ, իսկ մեջտեղում՝ կարմրապակե մի մեծ կանթեղ, որը, ըստ ոմանց, խորհրդանշում է տասներկու առաքյալներին ու Տիրամորը մեկտեղ, իսկ ըստ ուրիշների՝ առաքելահավասար Գրիգոր Լուսավորչին: Սակայն կարևորը սա չէ, կարևորը փաստացի իրականությունն է
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.01.2013| 12:15
    Օրհնում ենք Քեզ, Տեր ամենակալ, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքում բոլոր նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ օգնության են կանչում Քեզ։ Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամփորդակից եղիր ծառաներիդ, և Դու առաջնորդիր մեզ, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները։ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.01.2013| 12:14
    Նայեցե՛ք հին ազգերին և տեսե՛ք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց, կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։
  • «Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»

    «Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

    15.01.2013| 11:05
    Այդ օրը Սուրբ Հարության տաճարում եկեղեցական տոն էր Հայոց Երուսաղեմի քրիստոնյաներիս համար և, ըստ ընդունված կարգի, մեր միաբանությունը պետք է պատրիարքի, եպիսկոպոսների, վարդապետների ու ժառանգավորաց սաների հետ հանդիսավոր թափորով, խաչով ու խաչվառներով Սուրբ Հարության տաճար գնար: Ասեմ, որ նման դեպքերում հրեա ոստիկանների և զինվորականների երկու խումբ թափորի առջևից ու հետևից գնալով, ապահովում էր մեր երթի անարգել ընթացքը, որովհետև վանքից մինչև Տաճար պետք է շուկայի նեղլիկ փողոցներով ընթանայինք, ուր իրար սեղմված քայլում էին հարյուրավոր ազգերի բազմահազար զբոսաշրջիկներ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.01.2013| 00:32
    Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.01.2013| 00:30
    Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
  • Տասնաբանյա պատվիրաններ

    Տասնաբանյա պատվիրաններ

    13.01.2013| 16:05
    Մի աչքաբաց և գործունյա երիտասարդ Ամերիկա հասնելով բավական լավ գործի մեջ է մտնում և, մեծահարուստ դառնալով, տեր է լինում տասներկու առանձնատների: Երջանիկ ընտանիք է կազմում ու տարիներ հետո, լսելով թե իր մայրը մահամերձ է, շտապում է ու հասնում նրան: Վաճառում է խեղճ կնոջ մի սենյականոց բնակարանը, տան կարասին՝ երկու աթոռ ու մի մահճակալ:
  • Հայրապետի  նվիրապետական աթոռը

    Հայրապետի նվիրապետական աթոռը

    11.01.2013| 12:08
    Աթոռ էլ կա, աթոռ էլ։ Աթոռ կա, որ ընդամենը չորսոտնուկ է, աթոռ էլ կա` գահին է հավասար, նայած թե ով է այդ աթոռին նստողը։ ՈՒրեմն աթոռի ու գահի տարբերությունը նստողի ու բազմողի մեծությունից ու զորությունից է կախված։ Ինչպես որ կա թագավորական աթոռ, այդպես էլ ոչ պակաս հայրապետական կամ նվիրապետական աթոռ, որի վրա նստում է տվյալ երկրի կրոնապետը։ Եվ այս աթոռը, քանի որ ի վերուստ է հաստատվում, անխորտակելի է, թեկուզ և պետությունն ընկած լինի։ Դա էլ հնուց եկած ու մեզ հասած ազգային մեծության խորհուրդ է, որ հոգևոր իշխանության խորհրդանիշն է։
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.01.2013| 00:02
    Հանգստյան այս աղոթքը և աղաչանքն ընդունի՛ր, մարդասե՜ր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին և հանցանքներին թողություն շնորհիր. և Քեզ փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.01.2013| 00:01
    Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։ Նա միառժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։ Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։