Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ասում են...

Ասում են...
19.07.2016 | 01:03

...թե ՀՀ կառավարությունն ու նրա ղեկավարը, խաղողի մթերման նոր սեզոնին ընդառաջ, բավականին անելանելի վիճակում են հայտնվել. նախորդ տարվա բերքի գումարները դեռ չտված, արդեն մտածում են նոր բերքի գումարների մասին: Դրան էլ եթե գումարում ես հարկային օրենսգրքին առնչվող գործարարների, մթերող կազմակերպությունների խոր դժգոհությունը, ապա կառավարության վիճակն ընդհանրապես «դեֆոլտային» է դառնում: Մեր տեղեկություններով` այս օրերին կառավարության ղեկավարը փողեր «գտնելու» փնտրտուքի մեջ է, սակայն, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, միջազգային կառույցների հետ խաղի ամպլիտուդ նա չունի: Այս բացը լրացնելու համար նա ստիպված կտրում է սոցփաթեթի հանգստի բաղադրիչը, կրճատում կառավարության կատաֆալկան, բարոյապես-ֆիզիկապես մաշված մեքենաները, ձայնը բարձրացնում տրանսպորտի փոխնախարարի վրա` գոնե «տեսարանների» մասն ապահովելու համար:

Դիտվել է՝ 9354

Մեկնաբանություններ