Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ասում են...

Ասում են...
14.03.2017 | 01:17

...թե վերջին շրջանում ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանի և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները չունեն նախկին ջերմությունը՝ ապագա ծրագրերի, նպատակների և հավակնությունների տարբերության պատճառով:

Փոխվարչապետի սպասելիքներ ունեցող Իշխան Զաքարյանը ցանկանում է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական ընտրություններում կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, իսկ Հովիկ Աբրահամյանը ապագա խորհրդարանի, հետընտրական զարգացումների առնչությամբ բոլորովին այլ տեսլականներ ունի, ինչն էլ տարընթերցման «վտակի» է վերածվել:

Դիտվել է՝ 4331

Մեկնաբանություններ