Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ո՞ր գործող ուժերն էին Լևոնի կոդավորված ելույթում

Ո՞ր գործող ուժերն էին Լևոնի կոդավորված ելույթում
30.01.2024 | 17:11

«Դավալուից եկողը», պարզ է, Վազգենի եղբայր Արամն է՝ իր ցախավել կուսակցությամբ։

«1+1 քայլերթը շուրթերին» Նիկոլն էր, երբ դեռ ՔՊ չկար։

«Պուտինի հրաժարականը կրծքի տակ» պահածները սորոսականներն են, նրանք են առավոտից իրիկուն դրա վրա աշխատում ամբողջ աշխարհում։

«Ինքնահռչակված նոր բևեռն» ու «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոս ունեցողներն էլ են պարզ` Բևեռ կոչվածն Է։

Ու այդքանով գնում են Բաղրամյան 26, որ դա իրագործեն։ Դե գիտենք, որ Բաղրամյան 26_ն էր երկրի քաղաքական էպիկենտրոնը։

Այսինքնՙ Լևոնն այս ամենն ասել է ժամանակին։ Հիմա Զուրաբյան Լյովը ի՞նչ գելթոզի է անում, թե բա՜ 2018_ին Լևոնը տխուր նստած էր։

Բա դուք խի՞ էիք ուրախացել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3751

Մեկնաբանություններ