Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«ԿԳԲ-ի գործակալ լինելու» մասին է խոսում մի անձ, ով ամբողջությամբ կրում է այդ կառույցի գաղափարաբանական «կլեյմոն»

«ԿԳԲ-ի գործակալ լինելու» մասին է խոսում մի անձ, ով ամբողջությամբ կրում է այդ կառույցի գաղափարաբանական «կլեյմոն»
07.11.2025 | 12:42

Իր ողջ քաղաքական գործունեությունը «օդում կախված» տրամաբանությամբ կառուցածը նախօրեին հայտարարեց, թե «Եզրաս Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է»։ Ընդհանրապես, երկրի ղեկավար կոչված անձի կողմից նման էժան, պրիմիտիվ ու «բեսեդկեքի» մակարդակի զրույցներ առաջնային հարթակներից հնչեցնելը ցույց է տալիս տվյալ երկրում գոյություն չունեցող քաղաքական օրակարգերի մասին։ Ցանկացած դրվագում ընդամենը իրավիճակային խնդիրներ լուծող, դեղին մամուլի անփաստարկ պնդումները տիրաժավորելով՝ Փաշինյանը իր համար քվեներ է մուրում՝ մարդկանց ականջներին արհեստական թեմաներ գեներացնելով։

Ասված մտքի նայիվությունն ու դատարկությունն այն աստիճանի սարկաստիկ են, որ «ԿԳԲ»-ն, որպես այդպիսին, վաղուց գոյություն չունի․ այդ հիմնարկը շուրջ 30 և ավելի տարի այլևս այլ անվանում և գործառույթներ ունի։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե սեփական «գրպանային» լրատվականի ճղճիմ «սլիվը» չդարձներ իր համար դրոշակ և սեփական հիպնոսացված էլեկտորատին էյֆորիայի հերթական չափաբաժինը չկերակրեր։

Հակաեկեղեցական դեմարշի այս ֆոնին նիկոլենք մեկ աստիճան էլ բարձրացրին Վեհափառի դեմ ուղղված ճնշումները՝ փորձելով հնարավորինս նրան մարդկայնորեն նեղացնել և դնել անհարմար կացության մեջ։ Տեսեք՝ մարդուն ինչ աստիճանի են փակուղի մտցնում․ նախ կալանավորում են քրոջ որդուն՝ Մկրտիչ Սրբազանին, ում տեսակցությունները փակ են, այնուհետև մեկական ամսով կալանավորում են եղբորն ու եղբորորդուն, իսկ մյուս եղբորը՝ Եզրաս Սրբազանին, «գործակալ» են հռչակում՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը, որն ընդհանրապես խորամուխ չի լինում փաստերին ուշադրություն դարձնելուն, ի դեմս Վեհափառի, տեսնի «վատ» մարդու, որի պատճառով անգամ նրա ամենահարազատ մարդիկ են տուժում։

Նիկոլը, հասկանալով, որ իր կողմից նախատեսված քայլերը՝ Էջմիածնում հանրահավաք անել, Հովհաննավանքում քաղաքական ծես իրականացնել, տարբեր ամբիոններից անհոդաբաշխ տեքստեր հնչեցնել, Մայր Աթոռում զրոյական արձագանք են ստանում (Սուրբ Էջմիածինը շարունակում է իր առօրյա կյանքով հանգիստ ապրել), անցավ Կաթողիկոսի նեղ անձնական շրջապատի նկատմամբ բացահայտ գրոհի։ Այս ամենով օրվա կառավարիչները փորձում են նաև հոգևոր դասի մեջ «ցեց» գցել՝ նրանց միջոցով Վեհափառին հորդորելու հրաժարվել Լուսավորչի գահից, ինչն, իհարկե, զրոյին ձգտող տենդենց ունի։

Հիմա եկեք տեսնենք՝ ում քայլերն ու գործողություններն են նման «ԿԳԲ»-ի կացնային վարքագծին․ ընդդիմադիր մարդկանց ահաբեկում, ազատ խոսքի նկատմամբ ճնշում, դատարանների ու իրավապահ ողջ համակարգի սեփական ցանկություններով ուղղորդում, անձնական կյանքի գաղտնիության ոտնահարում, գաղտնալսում (մասսայական), կոմպրոմատների հավաքում (այդ թվում՝ սեփական թիմի), տարբեր դավադրությունների ու «վիլկաների» ստեղծում, արհեստական քաոս․ սրանք գործիքներ են, որոնք ամենօրյա ռեժիմով կրում է ՀՀ այն քաղաքացին, ով չի ընդունում օրվա իշխանությունների հակապետական քայլերը։

Այսինքն «ԿԳԲ-ի գործակալ լինելու» մասին է խոսում մի անձ, ով ամբողջությամբ կրում է այդ կառույցի ողջ գաղափարաբանական «կլեյմոն»․ հանուն արդարության պետք է ասեմ, որ ժամանակակից հատուկ ծառայությունների գործողությունները վաղուց անցել են «փափուկ ուժի», իսկ նիկոլական իրականությունն այլնի մասին է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ