Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

ՆԱՏՕ- ի բարձրաստիճան զինվորականը չի թաքցրել Ռուսաստանի հետ պատերազմելու դաշինքի մտադրությունը

ՆԱՏՕ- ի բարձրաստիճան զինվորականը չի թաքցրել Ռուսաստանի հետ պատերազմելու դաշինքի մտադրությունը
09.11.2025 | 10:28

«Սպառնալիքն իրականություն կդառնա». ՆԱՏՕ-ի գեներալի խոսքերը մոտեցնում են Ռուսաստանի հետ պատերազմը

ՆԱՏՕ- ի բարձրաստիճան գեներալ Ալեքսանդր Զոլֆրանկի հայտարարությունները Ռուսաստանի հետ սպասվող պատերազմի մասին խելագարություն են և լկտի սուտ այն առումով, որ պատերազմ սանձազերծելու ՆԱՏՕ- ի մտադրությունը վերագրված է Ռուսաստանին: Ինչպես տվյալ գեներալի, այնպես էլ նրա այլ զինակիցների, Արևմուտքի մի շարք քաղաքական, ռազմական գործիչների նմանաբնույթ հայտարարությունները միաժամանակ նպատակաուղղված են Եվրոպայի ռազմականացմանը։

ՆԱՏՕ- ի բարձրաստիճան գեներալի հայտարարությունները Ռուսաստանի հետ սպասվող պատերազմի մասին խելագարություն ու լկտի սուտ են՝ ուղղված Եվրոպայի ռազմականացմանը. X սոցիալական ցանցում նման սուր քննադատությամբ է հանդես եկել լրագրող Թոմաս Ֆազին՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության և ապահովման միացյալ հրամանատարության (JSEC) ղեկավար գեներալ- լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկի խոսքերը:

«Եվրոպայում ոչ մի օր չի անցնում, որ որևէ մեկը չարտասանի այդ լկտի սուտը, որն ակնհայտորեն ուղղված է պաշտպանական ծախսերի ավելացմանը և եվրոպական հասարակության լիակատար ռազմականացման արդարացմանը»,- գրել է Ֆազին: Նրա կարծիքով, իրավիճակի անընդհատ սրումը հանգեցնում է նրան, որ գոյություն չունեցող սպառնալիքը կարող է իրականություն դառնալ։

«Խելագարություն», – եզրափակել է լրագրողը:

Նման արձագանքի առիթ է հանդիսացել գեներալ- լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկի հարցազրույցը «Reuters» պարբերականին։ Դրանում հրամանատարը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարվածել ՆԱՏՕ- ի տարածքին «արդեն վաղը»։ Նրա խոսքով՝ խոսքը կարող է լինել «սահմանափակ հարձակման» մասին, որի համար Մոսկվան, չնայած Ուկրաինայի հակամարտությանը, ունի բավարար մարտական տանկեր, ինչպես նաև պահպանվում է ավիացիայի, միջուկային և հրթիռային զորքերի զգալի հզորությունը:

Նկատենք՝ Զոլֆրանկը ոչ միայն պարզապես լկտի, այլև հրեշավոր ստի հեղինակ է: Ռուսաստանը ՆԱՏՕ- ի անդամ հանդիսացող կամ չհանդիսացող որևէ պետության վրա հարձակվելու որևէ շահ, անհրաժեշտություն, հետևաբար և ցանկություն ու մտադրություն չունի, քանի որ ահռելի տարածքներ ու հսկայական բնական պաշարներ ունի:

Զոլֆրանկը ստել է նաև (կամ էլ՝ գեներալ լինելով, բնավ տեղյակ չէ և իր տեղում չէ)՝ ասելով, թե Մոսկվան, չնայած Ուկրաինայի հակամարտությանը, ունի ավիացիայի, միջուկային և հրթիռային զորքերի զգալի հզորություն, քանի որ ՌԴ ավիացիայի, միջուկային և հրթիռային զորքերի հզորությունը ոչ թե զգալի է, այլ ահռելի՝ ողջ Եվրոպան՝ ողջ Արևմուտքն էլ նրա հետ միասին, բնաջինջ անելու ունակ: Ցավոք, եթե բանը հասնի պատերազմի, ՆԱՏՕ- ի գեներալը դժվար թե հասցնի հասկանալ, որ հիմարաբար է արտահայտվել՝ բնավ պատկերացում չունենալով ՌԴ ԶՈւ իրական հզորության մասին (եթե, իհարկե, չի ստել), քանի որ Ռուսաստանի միջուկային հարվածից ավելի շուտ կգոլորշիանա կամ կմոխրանա:

Ընդգծենք, որ Ուկրաինայի, նրա հետևում կանգնած ՆԱՏՕ- ի և Արևմուտքի հետ 2022թ. փետրվարին սկսված ու դեռ շարունակվող հակամարտությունը բնավ չի սկսվել հարևան պետության տարածքները և պաշարները զավթելու նպատակով, ինչպես մեկ այլ հրեշավոր սուտ հեղինակելով, ներկայացնում են Արևմուտքի և նրանց գործակալ, կամակատար, խամաճիկ Ուկրաինայի, Հայաստանի և մի շարք այլ պետությունների կեղծարար ճիվաղները՝ տեղեկատվական, քարոզչական կեղծիքների 24- ժամյա հարահոսով, ամենաանխիղճ կերպով աղավաղելով, նենգափոխելով Հատուկ ռազմական գործողության, Ուկրաինական հակամարտության խորքային և առերևույթ պատճառները, նպատակները և էությունը:

Բացի վերոնշյալից, ՌԴ- ն քաջ գիտակցում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ ցանկացած պետության վրա հարձակումն անմիջապես կհանգեցնի ՆԱՏՕ- ի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման և Դաշինքի անդամ պետությունների կոլեկտիվ ռազմական պատասխանի, իսկ ՆԱՏՕ- ի նման միասնական պատասխանին դիմագրավելու համար անխուսափելիորեն անհրաժեշտ է լինելու միջուկային սպառազինության գործադրում, այսինքն՝ բանը հասնելու է միջուկային սպառազինության լայնամասշտաբ գործադրամբ (ընդ որում՝ հակամարտության երկու կողմից) Երրորդ համաշխարհային պատերազմի, ինչն, իր հերթին, նշանակելու է ոչ միայն ռուսաստանցիների, Ռուսաստանի, այլև ողջ մարդկության, երկրային քաղաքակրթության բնաջնջում: Կարո՞ղ է այսպիսի սցենարը ձեռնտու լինել ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք հաստատ խելագարներ չեն: Իհարկե՛ ոչ: Երրորդ համաշխարհային պատերազմ կարող են սանձազերծել միայն ՆԱՏՕ- ի և Արևմուտքի ճիվաղները՝ Սատանայի ծնունդները և ծառաները, իրենց տիրոջ հրամանով:

Ռուսաստանը ՆԱՏՕ- ի տարածքին կարող է հարվածել ոչ թե արդեն վաղը, այլ նաև այսօր կամ գրեթե անմիջապես, եթե, օրինակ, ՆԱՏՕ- ն կամ նրա անդամ ցանկացած պետություն (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա) համարձակվի Ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը փոխելու մտադրությամբ և, ի վերջո, Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով իր զորքերն ուղարկել այնտեղ (խոսքը մեծամասշտաբ միջամտության մասին է, նրանց զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն իսկ կռվում են Ռուսական բանակի դեմ): Կարող է գրեթե անմիջապես հարվածել նաև, եթե ՆԱՏՕ- ն կամ նրա անդամ ցանկացած պետություն շրջափակեն Կալինինգրադի մարզը, ինչպես, օրինակ, Ադրբեջանն էր շրջափակել Արցախի Հանրապետությունը՝ նպատակ ունենալով սովամահ անել նրա բնակչությանը և վերջ տալ նրա պետականության գոյությանը:

Եվ այստեղ, հենց այստեղ պետք է նշել, որ ՆԱՏՕ- ի անդամ եվրոպական մի շարք պետություններ բնավ չեն թաքցնում Ուկրաինական հակամարտության գոտի պաշտոնապես զորքեր ուղարկելու, ինչպես նաև Կալինինգրադի մարզը շրջափակելու իրենց մտադրությունը, ինչին նոյեմբերի 6- ին անդրադարձանք «Եվրոպական ոչ մի եվրոպական մայրաքաղաք չի մնա, և ոչ միայն ԴՆԹ-ն հնարավոր չի լինի որոշել» վերտառությամբ հոդվածով :

Հիմա հասկանալի է՞, թե ՆԱՏՕ- ի գեներալ Ալեքսանդր Զոլֆրանկն ինչու է հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է հարվածել ՆԱՏՕ- ի տարածքին «արդեն վաղը»… Որովհետև գիտե Ուկրաինական հակամարտության գոտի խցկվելու, Կալինինգրադը շրջափակելու կամ ՌԴ- ին այլ կերպ սադրելու իրենց մտադրությունների մասին: Հենց նրա ու նրա նման սրիկաների համար է Lenta.ru- ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկի խոսքը՝ միջուկային մարտագլխիկներով հրթիռները, «Искандер»- ները, «Кинжал»- ները, ավիացիան ՌԴ բոլոր թշնամիների համար կբավականացնեն, եթե…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ