ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Պահանջները «ծնվել են» Հայաստանում, բայց ներկայացվում են որպես ադրբեջանական

Պահանջները «ծնվել են» Հայաստանում, բայց ներկայացվում են որպես ադրբեջանական
25.03.2026 | 13:02

Դատելով սրանց խոսույթից, հիմնավոր կասկած է առաջանում, որ Հայաստան պետության և հայերի դեմ կատարվող քայլերը ոչ թե Ադրբեջանի պահանջներն են, այլ հենց Հայաստանի գործող կառավարիչների նախաձեռնություններն են, բայց ներկայացվում են ադրբեջանցիների անունից։

Ճիշտ է՝ Ալիևները հայերին համարում էին ոխերիմ թշնամի, բայց նաև՝ հարգում էին, և այն աստիճան ապուշի տեղ չէին դնում, որ նման աննորմալ սպասումներ ունենային, կամ՝ թեկուզ ակնարկներ անեին։ Հայտնի փաստ է՝ մի քանի տասնամյակ բանակցել են, բայց երբեք չեն լսվել այսօրվա իբր պահանջների մասին նույնիսկ անուղղակի ակնարկներ: Ի՞նչ նոր Սահմանադրություն, ի՞նչ Ալմաթիի հռչակագիր, ի՞նչ Հայաստանի տարածքների զիջում, ի՞նչ ադրբեջանցիների վերադարձ, ի՞նչ Սև լիճ, ի՞նչ Ներքին Հանդ, ի՞նչ Կիրանց, ի՞նչ անկլավներ, ի՞նչ Վարդենիս, ի՞նչ Սևան՝ նույնիսկ երազում մտքներով չէր անցնի, չէին էլ առաջարկի։ Էլ չեմ ասում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հանդեպ հարձակումները։

Մի եզրակացության կարելի է հանգել՝ պահանջները «ծնվել են» Հայաստանում, բայց ներկայացվում են, որպես ադրբեջանական պահանջներ։

Հավանաբար հայերն ու Հայաստանն առավել ատելի են այստեղի օրվա կառավարիչների համար, քան ադրբեջանցիների։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 9100

Մեկնաբանություններ