Ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել
26.05.2013 | 03:15
Գրող Դոմենիկ Վեների ինքնասպանությունը՝ Ֆրանսիայի խորհրդանիշը հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում, աշխարհին ուղղված բողոքի ճիչ էր, սթափության կոչ՝ մտածելու եվրոպական մեռնող քաղաքակրթության մասին: Սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանություն կոչվածի հակառակորդները նրան համարում են «հանուն Ֆրանսիայի ապագայի մարտնչող զինվոր»:
Հայաստանը, որն այսօր կանգնած է սեփական ավանդական արժեքային համակարգը հափռող վտանգին դեմ հանդիման, արդյոք կունենա՞ իր Դոմենիկ Վեները, որը ոչ թե քունքին կկրակի Էջմիածնի մայր տաճարի խորանում, այլ հայ տղամարդուն բնորոշ համարձակությամբ ու պատվախնդրությամբ ԱԺ ամբիոնից գործընկերներին սթափության կոչ կանի՝ հրաժարվել խառնափնթոր զանգվածի վերածվող Եվրոպայի պարտադրանքից՝ համաշխարհային՝ «Ընտանիք բոլորի համար», կործանարար ծրագրից:
Ո՞վ կլինի «հանուն Հայաստանի ապագայի պայքարող այն հայ զինվորը», որն ընտանիքի գլխավորին հատուկ արժանապատվությամբ կհարցադրի՝ իսկ ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել. ա՞յն որն անշեղ քայլերով ընթանում է դեպի իսլամացում, թե՞ այն Եվրոպային, որը կորցնում է քրիստոնեական-բարոյական դիմագիծը, արհամարհում ավանդականը և իր տունն ինքնակամ վերածում Սոդոմ-Գոմորի:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Այս, համենայն դեպս, Աստծո արարածը, որը մարդ լինելու հնարավորությունը վաղուց մսխել է, սատկելու է»
- Գոմի կորնթացի Նապոլեոնը
- «Հյուսիսից եկած մրրիկից հետո, անոր ոտները, ձեռները ջարդ ու բուրդ կ’ըլլան»
- «Ո՞վ է սա մարդը՝ հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար»
- Այդ «քաղցր» բառը՝ խաղաղություն
- «Նրան դժոխք կուղակեն անգլիացիները՝ խեղդելու միջոցով»
- «Կրթվելուց մինչև անկախ, ինքնիշխան պետություն ձգվող ամենակարճ ուղին պարտությունն է»
- MADE IN TURKEY (մաս 41-րդ)
- Հայոց մերօրյա «երանի»-ները
- Տե՜ր, օգնիր իմ անհավատությանը
- Эрдоган-первый турецкий президент свободно владеющий армянским псевдо-премьером!
- Աբու Հասանի մաշիկները պետական կառավարման լծակներով փոխածների արյունոտ փայլն ու ճենճահոտ լպիրշությունը
- Հայրենիքը վաճառասեղանին դրած քո նման չարչին Է հայ զինվորից «ճանկռել»-գողացել նրա հաղթանակը
- ժխտելով հանդերձ, այնուամենայնիվ, հավատալ
- Սերիական մարդասպանի անխուսափելի անկումը
- MADE IN TURKEY (մաս 40-րդ)
- Պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ
- Facebook-ը խելագարվել է
- Չարենցից վառված «լղրճուկ սինլքորների», «հայվարասանքյուլոտների» և «ֆրոնտից փախած դեզերտիրների» ժամանակները
- Աթաբեկ Խնկոյանը ճիշտ էր՝ մի մուկ խոսեց իր հերթին (այն էլ` քնձռոտ, փնթի մի մուկ)
Մեկնաբանություններ