Հերոսները չեն մահանում, պարզապես չդիմացար Շուշիի անփառունակ անկման ցավին, որը քո կյանքի իմաստն ու նվիրումն էր, և խռովեցիր այս դավադիր իրականությունից ու հեռացար...
Ընկերներս գրեթե չեն երևում ֆեյսում, երևալուց էլ՝ տխու՜ր, տխու՜ր, հոգոցանման մի մտահոգություն է ջնարակում նրանց խոսքն ու միտքը, կաշկանդում այս գարունն էլ, եկող ամառն էլ...
Երկու պատմվածք եմ գրել այժմ աշխարհի ամենահայտնի հայի` Հենրիկ Մխիթարյանի մասին։ Եթե շնորհքս, տաղանդս ու ժամանակս բավականացնի,մուսաս էլ պարապուրդ չտա` երրորդն էլ կգրեմ, քանզի նա ոչ միայն սոսկ ֆուտբոլիստ է, այլև Մարդ՝ բառիս բուն իմաստով...
Ճանաչել ազգին այսքան ջլատված, այսքան պառակտված ու այսքան օտար,
Չհիասթափվե՞լ, չեմ հիասթափվել, ես ուժեղ եմ միշտ, բայց ծափահարել ավա՜ղ չեմ կարող, և ինչպե՞ս ցնծա՜մ, և ազգն են հանել պառակտման ծեսին...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...