CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Խելքդ տվել ես մկաններիդ ու ամեն բան ուրացել ես

Խելքդ տվել ես մկաններիդ ու ամեն բան ուրացել ես
21.04.2026 | 14:38

«Сила есть-ума не надо»,- կասեր ռուսը: Ես էլ կասեի՝ ոչ միայն խելքի, այլև բարոյականության, թասիբի, հայրենասիրության ու արժանապատվության խնդիր կա: Խելքդ տվել ես մկաններիդ ու ամեն բան ուրացել ես, հաստագլո՛ւխ:

Դու ո՞վ դարձար, որ այդ վիժվածքին ասում ես, թե իրեն 70-80 տոկոսը սիրում է: Ա՛յ տխմար, կողքդ մի խելացի մարդ չկա՞ր, որ գոնե 2021 թվականի ընտրությունների տվյալները ցույց տար, տեսնեիր՝ Երևանում իրեն մերժե՞լ են, թե՞ սիրում են: Մեծ, իբր հասուն տղամարդ ես, բայց մեռար սրան-նրան հետևելով ու քծնելով:

ԱՄՈ՛Թ ՔԵԶ:

Մխիթարյան Հենրիխի կամ Արոնյան Լևոնի հետ երբևէ չե՞ս շփվել: Թասիբ չե՞ս սովորել իրենցից: Գնացիր, հավասարվեցիր այն տգետ ու տխմար զանգվածին, ովքեր անձնական շահի ու երկու կոպեկ «թուլափայի» դիմաց հոգին ու բարոյականությունը ծախեցին սատանային:

Անկեղծ ասած, երբեք էլ քո տեսակը չեմ հավանել՝ սկսած ազգանունիցդ հրաժարվելուց, վերջացրած Հյուսիսային պողոտայում հաշմանդամ տղային հայհոյելուդ պատմությունից: Միշտ վստահ եմ եղել, որ անմակարդակ ես, իսկ հիմա համոզվեցի, որ նաև թրքահպատակ ես՝ Արթու՛ր Աբրահամօղլի:

Լիդա ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ