Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»

ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»
11.08.2025 | 15:01

Օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ին միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը, տալիս է իր «պտուղները»։

Մի քանի խոշոր չինական ընկերություն չեն մասնակցի օրերս ՀՀ կառավարության կողմից մրցույթ հայտարարած Հս-Հարավ մագիստրալի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։

Այս հատվածում են գտնվում Բարգուշատի և Քաջարանի թունելները (համապատասխանաբար 9.7 և 7.2 կմ երկարությամբ)։

Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո սա միակ հույսն էր, որ կվերականգներ ՀՀ-Իրան տրանսպորտային լիարժեք կապը։ Բազալտի ապարների մեջ թունել ծակել աշխարհում կարող են միայն մի քանի չինական ընկերություն։

Այս ճանապարհի գործարկման պարագայում չինական «One road one belt» մետաքսի ճանապարհը գալու էր Իրան ու ապա ՀՀ միջով գնալու էր վրացական Անակլիա նավահանգիստ ու ապա նավով ծովով, Դանուբ գետով հասներ Եվրոպայի խորքերը։

Չինաստանի համար այս տարբերակն էր ընտրված. այս ճանապարհին թուրքական պետություններ չպիտի լինեին։

Հիմա դա վտանգված է. հայտնի չէ, ամերիկացիներն ու թուրքերը թույլ կտա՞ն, որ Իրանից եկող մայրուղին հատի Մեղրու միջանցքը։

Մենք մոտ 20 մլն տոննա տարանցիկ բեռնաշրջանառություն ենք կորցնում։

ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»։ Հուսանք, որ, այնուամենայնիվ, մի քանի կարող ընկերություններ կմասնակցեն մրցույթին։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ