«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Նախագահները գալիս ու գնում են, սակայն պահպանվում են ամերիկյան պետության աշխարհաքաղաքական հիմնարար շահերը

Նախագահները գալիս ու գնում են, սակայն պահպանվում են ամերիկյան պետության աշխարհաքաղաքական հիմնարար շահերը
06.11.2026 | 11:54

Շատերը մինչ օրս չեն հասկանում, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի որոշվում միայն նախագահի անձով։

Նախագահները գալիս ու գնում են, փոխվում են կուսակցությունները, Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունները, նախընտրական կարգախոսներն ու քաղաքական հռետորաբանությունը, սակայն ամերիկյան պետության հիմնարար աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմավարական շահերը հիմնականում պահպանվում են։

Եվ դա պատահական չէ։

ԱՄՆ-ն պարզապես քաղաքական իշխանության համակարգ չէ։ Այն նաև համաշխարհային ֆինանսական համակարգի առանցքային կենտրոններից է, որտեղ պետական ինստիտուտները, խոշոր բանկային կապիտալը, համաշխարհային ակտիվների կառավարիչները և Դաշնային պահուստային համակարգը փոխկապակցված, թեև տարբեր լիազորություններով, ազդեցություն ունեն տնտեսական գործընթացների վրա։

Այս համակարգի ազդեցությունը չի սահմանափակվում նախագահական կամ Կոնգրեսի ընտրական ցիկլերով։

Ընտրությունները կարող են փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը, օրենսդրական առաջնահերթություններն ու որոշումների ընդունման մեխանիզմները, սակայն շատ ավելի դժվար է փոխել տասնամյակների ընթացքում ձևավորված ֆինանսատնտեսական և աշխարհաքաղաքական շահերի ամբողջ համակարգը։

Իրական իշխանության կառուցվածքը հասկանալու համար բավարար չէ հետևել, թե ով է զբաղեցնում Սպիտակ տունը, կամ որ կուսակցությունն է մեծամասնություն կազմում Կոնգրեսում։ Պետք է հասկանալ նաև, թե որտեղ է կենտրոնացած կապիտալը, ով է կառավարում ֆինանսական հոսքերը, և ինչպես են տնտեսական շահերը վերածվում քաղաքական ազդեցության։

Որովհետև նախագահներն ու կոնգրեսականները ընտրվում են որոշակի ժամկետով, իսկ կապիտալի, ֆինանսական ինստիտուտների և երկարաժամկետ շահերի ազդեցությունը շարունակվում է սերունդներով։

Այնպես որ, ըստ էության, ոչ մի էական փոփոխություն չի եղել։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ