ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Թուրքական կապիտալի գերակայությունը մեր տարածաշրջանում

Թուրքական կապիտալի գերակայությունը մեր տարածաշրջանում
24.12.2024 | 09:42

Նույնիսկ փակ սահմանների դեպքում Հայաստանը չունի տնտեսական անվտանգության այնպիսի հայեցակարգ, որով կկարողանա դիմակայել Թուրքիայի կամ ցանկացած այլ երկրի կողմից իրականացվող տնտեսական էքսպանսիային։ Հաշվի առնելով թուրքական կապիտալի գերակայությունը մեր տարածաշրջանում՝ պետք է նշենք, որ Հայաստանը որևէ հնարավորություն չունի մինչ այս պահը, որպեսզի կարողանա հակազդել թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությանը, եթե Թուրքիան որոշի տնտեսական էքսպանիսիա կիրառել ՀՀ նկատմամբ։

Նույնիսկ հիմա հայկական շուկայում թուրքական տեքստիլին գին-որակ հարաբերակցությամբ այլընտրանք չկա, իսկ գյուղատնտեսական արտադրանքին եթե անգամ այս պահին որոշակի հավասարակշռում հնարավոր է իրանական և ռուսական արտադրանքով, ապա շատ մոտ ապագայում, երբ տեղական գյուղատնտեսության համար նոր ճգնաժամ կսկսվի վայրի ուրբանիզացման պատճառով, թուրքական գյուղմթերքը ուղղակի գին-որակ հարաբերակցությամբ Հայաստանում այլընտրանք չի ունենա. տեղական գնորդը, որի կենցաղային պայմանների ծանրացումը կստիպի այլևս հաշվի չառնել ապրանքի թուրքական ծագումը, իսկ տեղական ապրանքը կլինի թանկ և որակով հաճախ զիջող։

Ուստի թուրքական տնտեսական էքսպանիսան երբ միանա ադրբեջանական էներգետիկ էքսպանսիային, Հայաստանի Հանրապետությունը կդառնա պարզապես «տրաֆարետային» պետություն` իրենից ոչինչ չներկայացնող։

Պատկերացրեք, եթե Ադրբեջանը սկսի Հայաստանին վաճառել գազ և նավթամթերք ավելի ցածր գնով, քան դա կարող է անել Ռուսաստանը, Հայաստանի անկախության համար դա կլինի ուղղակի կործանարար հարված՝ էներգետիկ էքսպանսիան կկոտրի դիմադրության վերջին օջախները։

Ուստի, եթե Թուրքիան և Ադրբեջանը հետևեն Թուրգութ Օզալի խորհրդին, ապա առանց պատերազմի էլ Հայաստանը դիմադրելու ոչինչ չի ունենա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9669

Մեկնաբանություններ