Հիշու՞մ եք նախագահ Սերժ Սարգսյանի իդիոմ դարձած արտահայտությունը ՝ «....պարտվել եմ ավելի հզոր ուժերի»։
Իրենից բացի, կա՞ մեկը, որ գիտե, թե ինչ ուժեր են դրանք, ինչերի են ընդունակ:
Ո՛չ, չկա:
Գիտե՞ք, արդյոք, այդ ուժերի վերջնական նպատակը, կամ ի՞նչ են ուզում մեր տանջված ջանից:
Ո՛չ, չգիտեք:
Իսկ կա՞ն արդյոք այդ «հզոր ուժերն» ընդհանրապես, թե՞ դրանք պարոն նախագահի երևակայության արդյունք են: Այո՛, կան:
Չլինեին՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն իր դեմքով կմասնակցեր ընտրություններին:
Գուցե նախ պարզե՞ք Սերժ Սարգսյանին պարտության մատնած ուժերին, որ իմանաք՝ ինչպես պայքարել ու հաղթել:
Թե չէ ստացվում է լոռեցու ասած՝ «դարդակ ջեբով էդ ու՞ր ես գնում, Փանոս ջան»։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ