Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Հունիսի 7-ին մերժել թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին

Հունիսի 7-ին մերժել թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին
09.05.2026 | 11:15

Գերագույն դավաճանը հասավ տիեզերական մասշտաբի դավաճանության բնականոն հանգրվանին՝ «Ինչո՞վ է Ղարաբաղը մերը եղել» հարցադրումը հնչեցնելուն։ Այս հռետորական հարցը - իրականում զտարյուն ադրբեջանաթուրքական պնդումը, թե Արցախը հայերինը չի եղել - բանավեճ չի էլ ենթադրում։ Ինչպես և չի ենթադրում այն հարցը, թե «արդյո՞ք 1915 թվին եղել է Հայոց Ցաղասպանություն»։ Հայ ինքնության դիտանկյունից նվաստացուցիչ է անգամ բանավեճի մեջ մտնել այս երկու հարցերով։

Իսկ թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին կարելի է պատասխանել միայն հետևյալ կերպ՝ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության և ընտրել անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Որին ամենաշատն եք սիրում կամ թեկուզ որից ամենաքիչն եք զզվում։

Գերագույն դավաճանին լավագույն պատասխանը դա՛ կլինի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ