Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին...
Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ, կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ, Եմենի և սաուդցիների համար դժվար թե բրիտանացիները ժամանակ գտնեն...