Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Իրանի տակից շատ է կարողանում դուրս գալ, մի հատ էլ՝ Կուբա

Իրանի տակից շատ է կարողանում դուրս գալ, մի հատ էլ՝ Կուբա
17.03.2026 | 19:00

Աշխարհի թիվ մեկ «խաղաղասերը» հիմա էլ Կուբան վերցնելու մասին է խոսում: Իբր Իրանի տակից շատ է կարողանում դուրս գալ, մի հատ էլ՝ Կուբա: Վենեսուելայով ինչ-որ շատ է անիմաստ ոգևորվել:

Մեր երկրում նիկոլ անունով մեկը կա, իր գործընկեր կամ էլ ազգակից ալիևի հետ դիմել էին «կյաժի» համար խաղաղության նոբելյան մրցանակի, ի՞նչ եղավ այս հարցը: Երևի, Իրանը վարի տալուց հետո, Կուբան պիտի գրավի, որ նոր մրցանակ տան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ