Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Լուրջ՝ ո՞ւմ հետ էր խոսել Պուտինը

Լուրջ՝ ո՞ւմ հետ էր խոսել Պուտինը
30.07.2026 | 12:33

Ցիլոյով թյուրիմացությունը երեկ էլի ինչ-որ բաներ է բլթացրել՝ միկրոֆոնակիր լրագրողներով շրջապատված:

Հարցին, թե՝ նեղվո՞ւմ եք, որ ձեզ Պուտինը չի շնորհավորել (բառացի չեմ մեջբերում, բայց շեշտադրումը դա էր), ձեզ համար կարևո՞ր է, որ նա շնորհավորի, ցիլոյի տակ գտնվող գլխի բերանաշրթունքային հատվածից ձայն է դուրս գալիս, թե.

-Իսկ ինքն ո՞ւմ հետ էր խոսում...

Իբր՝ շնորհավորի, չշնորհավորի, խոսել է (խոսելու է) ՀՀ վարչապետի հետ:

Այ, նման դեպքերում է, երբ առանձնապես կարևորվում է լրագրող(ներ)ի՝ քաղաքականապես թրծված լինելն ու ճկուն միտք ունենալը, որ տեղում շփփացնեն...

Բանն այն է, որ մինչև օգոստոսի 2-ը, այն է՝ «նորընտիր» ԱԺ առաջին նիստն ու լիազորությունների փաստացի ստանձնումը, ցիլոյակիրը համարվում է ՀՀ վարչապետ (2021թ. ընտրություններով ձևավորված իշխանության ուժով): Այսինքն, զուտ ամսաթվային առումով Պուտինը խոսել էր ԴԵՌԵՎՍ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող սուբյեկտի հետ: Սա՝ առաջինը:

Երկրորդը (որպեսզի «մութ կետեր» չմնան)՝ ինքս առանձնապես շատ մեծ նշանակություն չեմ տալիս այդ շնորհավորել-չշնորհավորելուն: Բայց մեծ հաշվով, Պուտինն ի՞նչը շնորհավորի: Ա՞յն, որ ցիլոյակիրը, բոլոր խարդախություններով, սրիկայություններով, մենթաշներով ու մնացյալ ապազգային դիրտով հազիվ-հազ 49 տոկոս է պռճկել: Դրա ի՞նչը շնորհավորես: Ի վերջո, ռուսական ընկալմամբ՝ դա հաղթանակ չի, այլ պարտություն է. 49 տոկոսանոց հաղթանակ չի լինում, սա ֆուտբոլ չի, որ 1-2 կրվես, բայց անցնես մրցաշարի հաջորդ փուլ (նախորդ հանդիպման հաշվին):

Ռուսաստանում, որքան տեղյակ եմ, «Դոնթսի» և այլ նման տխմար բանաձևեր չեն կիրառվում, որ 49-ը կռուտիտ անեն, 52 սարքեն: Էնտեղ ընդհանրապես ընտրությունները դեկորատիվ մի բան են դարձել, մեր մեջ ասած, ինչն էդ երկրի համար նորմալ է, երևի (իրենց գործն է):

Կարճ ասած, հա, Պուտինը խոսել է դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հետ: Ո՞ւ: Մե՞ջն ինչ: Առանցքային պահն էն է, որ ցիլոյակիրը երկրի տնտեսությունն ու հատկապես՝ գյուղատնտեսությունը կոյաճահիճն է գցել, մուտիտներ է անում, էս, էն, բայց ի՛նքը, հենց ի՛նքն է հարկադրված զանգել իր կողմից այդքան ատելի Կրեմլ, անձամբ խնդրել իր կողմից այդքան ատելի Պուտինին, թե՝ «Լադիմիր Լադիմիրիչ ջան, մի բան արա, թող հայկական ապրանքների ներկրումը (ռուսական շուկա) չարգելեն...»:

Է՛ս է: Չգիտեմ, թե «Լադիմիրիչն» ինչ է ասել բառացի, բայց հաղորդագրությունից պարզ է, որ «պասլատ է արել» կամ էլ առաջարկել է, որ ցիլոյակիրը այցելի ՌԴ Կոմի Հանրապետության մայրաքաղաք...

Թե բա՝ «ում հետ է խոսել Պուտինը...»:

Ռուսերեն երկու բառ կա, որ շատ դիպուկ են, հայերեն թարգմանվում են, բայց բնօրինակով շատ ավելի ընդգրկուն են երևույթն արտացոլում. «самодур» և «придурь» (առաջինը թարգմանվում է որպես՝ խևավարք, իրասածի, երկրորդը՝ ցանցառամտություն, գժություն): Ի՛սկը:

Արմեն Հակոբյան

Լուսանկարը Աբոն է արել՝ մեր լավ Գալուստի պատվերով:

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ