Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Ի՞նչ եք ուզում մեզնից

Ի՞նչ եք ուզում մեզնից
25.12.2025 | 12:07

Հայր Զաքարիային զանգում են մարդիկ և տեղյակ պահում, որ իշխանություններն իրենց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար (հղումը` https://www.facebook.com/100063559997649/posts/1470853205043332/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v

ՈՒզում եմ պատկերացնել` ի՞նչ են պատրաստվում անել։

ՈՒզում են մինչև պատարագը կարգազանցների և ուժայինների միասնական լեգեոնով գրոհեն, խորանը գրավեն, իրենց սիրելի ներկայացու՞մը խաղան։

Թե՞ էս անգամ Նիկոլին են տալու էդ պատիվը, նա էլ բեմից սրտիկներ ուղարկի իրեն ծափահարողներին։

Թե՞ բերելու են` բենզին բաժանեն Մայր Աթոռի բակում։

Թե՞ «Կրթվելը նորաձև է»-ի տարեկան ամփոփիչ բաց դասն են անելու` «Քրիստոնեություն և Հայրենիք» թեմայով։

Թե՞ մեղքերի խմբակային թողություն են հայցելու Վեհափառից։

Թե՞ ծառատունկ են անելու։

Թե՞ անցյալ շաբաթ Մայր Տաճարի դռները կոտրել փորձողներին են հրապարակավ ճիպոտահարելու։

Թե՞ փորձելու են հոգևորականների ձերբակալել։

Թե՞ կիրակնօրյա պիկնիկ են անելու։

Թե՞ միասնական աղոթք են անելու` գերիների վերադարձի և Արցախ հայրենադարձության համար։

Թե՞ զիլինա են խաղալու` որպես ՔՊ նոր կրոնի նախատոնական ծես։

Թե՞ ինչ։

Ի՞նչ եք ուզում մեզնից։

Լիլիթ ԲԼԵՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ

առադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am