Ջոնի Դեպը հոգնել է դերասանությունից. ВВС-ին, հարցազրույցում նա ասել է. «Երբ հիշում եմ բոլոր երկխոսությունները, որ արտաբերել եմ վերջին մեկ տարում, հասկանում եմ, որ ավելի շատ ուրիշի խոսքեր եմ ասել, քան արտահայտել եմ սեփական մտքերս:
Ամերիկյան Forbes ամսագիրը կինոաստղ Անջելինա Ջոլիին կրկին ճանաչել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Հանդեսի տվյալներով՝ նրա եկամուտը 2012թ. հուլիսից մինչև 2013թ. հուլիսը կազմել է մոտ 33 միլիոն դոլար։
Հայազգի անվանի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում: Ստեղծել է շուրջ 6000 կտավ: Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին: Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ: Պատկերել Է ծովը` օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հուլիսի 28-ին մեկնարկել են տերյական պոեզիայի օրերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես» գործակալությունից: Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից տերյանական պոեզիայի սիրահարներն այցելել են Տերյանի տուն-թանգարան, մասնակցել են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին: Գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպվել է դաշնահանդես:
«…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հյուրերը սեպտեմբերին (օգոստոսի 1-ից թերթը և կայքը մեկնում են արձակուրդ) կլինեն հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները:
Այսօր իմ հյուրն է իտալացի կինոռեժիսոր ՊԻԵՏՐՈ ՄԱՐՉԵԼԼՈՆ, ով, չնայած երիտասարդ տարիքին (ծնվել է 1976 թվականին), հասցրել է իր ֆիլմերով ներկայանալ տարբեր ազգերի հանդիսատեսներին և կինոմասնագետներին` արժանանալով մի շարք պատկառելի մրցանակների:
Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հերթական անգամ հյուրընկալվել էր աշխարհահռչակ կինոռեժիսոր ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԸ: Փառատոնի շրջանակներում կայացավ նրա «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
Պրեմիերային նախորդեց Ստելինգի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների և իր կինոյի երկրպագուների հետ:
Հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղը Երևանում» խորագիրը կրող համերգ:
«Տաշեղը» (A Splinter) Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի և համամարդկային ֆոլկլորի (world music) միասնություն է` հայերեն և անգլերեն երգացանկով, կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը (Ասիայից Ամերիկա):
Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով, ամբողջությամբ տեղավորվում է TRIPP անվանումով արկածախնդրության տրամաբանության մեջ...