Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Չմոռանանք

Չմոռանանք
04.10.2025 | 14:08

Կոնկրետ էս երկու անձը դատեցին Միքայել արքեպիսկոպոսին։

Պետք չէ ասել միայն Նիկոլ, իշխանություն։

Էս երկուսն ունեն անուն, ազգանուն, ընկերներ, բարեկամներ ու ծանոթներ, ովքեր առանց ոչ մի բան ցույց տալու՝ շարունակելու են շփվել նրանց հետ։

Մասիս Մելքոնյանն ու Արմինե Մելիքսեթյանն են դատել Միքայել արքեպիսկոպոսին։

Չմոռանանք սա։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4647

Մեկնաբանություններ